Նարեկ Մալյանը մետաղադրամներ լցրեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջ, որ փոխանցի Աննա Հակոբյանի հիմնադրամին
Մեկնարկել է Երևանի պետական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստում քննարկվում է ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը:
Նիստի ժամանակ «Ես համալսարանական եմ» ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը մետաղադրամներ լցրեց բուհի նիստը նախագահող Գևորգ Մուրադյանի առջև:
«Հակոբյանի հիմնադրամին կփոխանցեք, թող բուհից հեռու մնա»,- ասաց Մալյանը՝ Մուրադյանին:
Հիշեցնենք, որ դեռ երեկ Նարեկ Մալյանը նշել էր, որ ենթադրում է՝ ԵՊՀ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառն այն է, որ Մայր բուհն Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադամին գումար չի փոխանցել, մինչդեռ, ասենք, Պուշկինի անվան դպրոցը 400 հազար դրամ է փոխանցել: Նա մետաղադրամներով դրամահավաք էր սկսել և ահա այսօր հենց այդ արկղը դատարկեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի առջև: