NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Վազող տողեր

«Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ դա իմ ժողովուրդը չէ»․ Փոստանջյանը՝ Մարտի 1-ի դեպքերից մանրամասներ է հայտնել (տեսանյութ)

Մարտի 1-ին պետք է տրվի և՛ քաղաքական, և՛ իրավական գնահատական, այս պահին մենք չունենք ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ին կայանալիք երթին։ 

Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ երթն ինքնանպատակ է, քանի որ միայն Միասնիկյանի արձանի մոտ գնալ կամ մոմավառություն անել, անիմաստ է։ Նրա խոսքով՝ եթե ցանկություն կա հարգելու Մարտի 1-ի զոհերի հիշատակը, ապա ավելի նպատակահարմար է հուշարձան կառուցել նրանց համար, և նաև նոր սերնդին ներկայացվի, թե ինչ է եղել այդ օրը Երևանի փողոցներում։

Իսկ այս դեպքում, ըստ Զարուհի Փոստանջյանի, մեր ազգի ողբերգությունն օգտագործվում է քաղաքական նպատակների համար։

«Մենք դա ենք հիմա տեսնում։ Այդ միջոցառումները սպասարկում են նեղ քաղաքական նպատակներ՝ նեղ խմբակի կողմից»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նա նկատում է, որ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոստացավ, իսկ ավելի ուշ, արդեն հրապարակում «բղավեց», թե Մարտի 1-ը բացահայտված է, սակայն, Փաստանջյանը ցավով է նկատում, որ դա միայն Փաշինյանի ցանկությունն է, իսկ նրա կողմից արված հայտարարությունը կեղծիք է։

«Ցավում եմ, որ լուրջ գործով զբաղվելու փոխարեն մեզ նորից փորձում են շեղել իրական խնդիրներից։ Ու եթե խոսում ենք Մարտի 1-ից, ապա պետք է այդ գործում ներգրավել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նա ևս մասնակից է եղել ծրագրին, այն ծրագրին, ըստ որի՝ նախատեսվել են նաև զոհեր»,- ասում է Փաստանջյանն ու հիշեցնում 2008 թվականին՝ հունվարի 22-ին, բազմամարդ հավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որի ժամանակ նա շեղվելով իր տեքստից, արտասանել է Չարենցի «Մահվան տեսիլը»։

Զարուհի Փոստանջյանը նկատում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրն իշխանափոխությունը չէր, քանի որ երբ նրան ընձեռվել էր այդ պահը, նա ժողովրդին տուն է ուղարկել։

Փոստանջյանը հիշում է, թե ինչպես է արձագանքել Լևոն Տեր-Պետրոսյանն իրենց առաջարկին, երբ նրանք ցանկացել են ապահովել նրա անվտանգ տեղաշարժը։

«Նա չասաց, որ ինքն անվտանգության կամ տեղաշարժի հետ կապված խնդիր ունի, նա բարձրացրեց ձեռքը ու մատը թափ թալով ասաց՝ դա ինքնաբուխ հավաք է, մեր շտաբն այս պահին չի գործում, մեր շտաբն իմ տանից դուրս գալու մասին այս պահին չի խոսել, և դա էլ իմ ժողովուրդը չէ»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ Մարտի 1-ի առավոտյան արդեն, ըստ ծրագրի առաջին զոհն էր լինելու, և դա լինելու էր ոստիկան, ում Արմեն Մարտիրոսյանը, սակայն իր մարմնով պահեց, և այդ զոհը չստացվեց։

Մանրամասները՝ տեսանյութում