Շտապօգնություն 375 աշխատակից ստորագրահավաք է կազմակերպել (լուսանկար)
«Շտապ բժշկական օգնության» համակարգի 375 աշխատակից իրենց ստորագրությունն են դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմումի տակ՝ խնդրանքով վերանայել համակարգի հետ կապված մի շարք հարցեր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատակիցներից Վահրամ Բուլղադարյանը։
Աշխատակիցները պահանջում են բուժանձնակազմի համար բժշկական ապահովագրության տրամադրում, աշխատավարձերի վերանայում, նոր բրիգադների ավելացում, բժշկական համազգեստի համար ֆինասնավորում և հանգստի պայմանների ստեղծում (վերանորոգված հանգստի սենյակ, սանհանգույց, խոհանոց):
Վահրամ Բուլղադարյանը տեղեկացրել է նաև, որ դիմում-ստորագրահավաքի կապակցությամբ ՇԲՕ Կենտրոնի ենթակայանում աշխատակիցներն այսօր հանդիպում կունենան ՇԲՕ տնօրինության հետ: Նրանք ակնկալում են նաև ԶԼՄ-ների մասնակցությունը՝ խնդիրը բարձրաձայնելու համար։


