ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Մշակույթ

Նազենի Ղարիբյանի համար թատրոնների և մյուս ՊՈԱԿ-ների վերամիավորումը նորմալ է, իսկ դրանց շուրջ աղմուկը՝ «անիմաստ»

Այո՛, որոշ մշակութային ՊՈԱԿ-ներ հնարավոր է վերամիավորվեն․ մարտի 5-ին նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը։

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ անդրադառնալով իր մշակած նախագծին, ըստ որի՝ առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, վերակազմավորել կամ/և վերակազմակերպել:

Լրագրողների դիտարկմանը, թե, օրինակ, Համազգայինի արտիստները պատրաստ չեն վերամիավորման, Նազենի Ղարիբյանն արձագանքեց․

«Ոչ ոք նրանց չի ասում վերամիավորվել այլ թատրոնի հետ, հենց էդ ա էլի, դուք չեք կարդացել, թե հստակ ինչ է գրված նախագծում»։ Հակադարձելով Ղարիբյանին՝ լրագրողը նկատեց․ «Եթե Դուք հստակ շարադրեիք, թե ինչ եք նախատեսում անել ՊՈԱԿ-ների հետ, ես կհասկանայի, բայց այն թուղթը, որի մասին խոսում եք, չի պատասխանում մի շարք հարցերի»,-ասաց լրագրողն ու խնդրեց որոշ հարցեր հստակեցնել։

Մասնավորապես․

1․ Համազգային թատրոնը շարունակելո՞ւ է աշխատել այնպես, ինչպես աշխատում էր մինչև այդ թղթի ի հայտ գալը

2․ Ստանալո՞ւ են արդյոք իրենց 67 մլն դրամ պետական աջակցությունը

3․ Եվ ընդհանրապես, ո՞ր թատրոնն է լուծարվելու

Ղարիբյանը խոստովանեց, որ այս հարցերին հստակ պատասխան չունի։

Հարցին՝ ուզում եք ասել այս աղմուկն անիմա՞ստ էր, Ղարիբյանը դրական պատասխանեց։

«Այո»,-ասաց նա, ինչին արձագանքելով, լրագրողները հարցրին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր հավաքում Ղարիբյանը ՊՈԱԿ-ների ղեկավարներին, և ինչո՞ւ պարզապես չի հայտարարում, որ նման բան, և ոչ մի ՊՈԱԿ չի լուծարվի։

Պարզվում է՝ Նազենի Ղարիբյանը տնօրեններին հավաքել է զուտ այն պատճառով, որ օրըստօրե թեժացող լուրերի մեջ զգացել է՝ տնօրենները վիրավորված են։

Նա այդպես էլ հստակ չպատասխանեց վերը շարադրված հարցերին, Ղարիբյանը նկատեց, որ այլընտրանք չունեն, քան վերամիավորումը, քանի որ ցուցակում ընդգրկված ՊՈԱԿ-ներից մեծ մասը հաճախորդներ չունեն։ Հարցին, թե հնարավոր չէ՞ արդյոք ֆինանսավորել և պատշաճ գործարկել այդ ՊՈԱԿ-ները, Ղարիբյանը պատասխանեց․

«Պետությունը գումարներ չունի, որպեսզի ֆինանսավորի, դրա համար մենք պետք է միավորենք դրանք։ Իսկ այն ՊՈԱԿ-ները, որոնք լավ են աշխատում և կարող են ինքնաֆինանսավորմամբ գոյատևել՝ պետք է դուրս գան պետական հոգածությունից»,-ասաց Ղարիբյանը և հավելեց․ «Եթե դուք ունեք 3 երեխա, մեկն արդեն ինքնահաստատվել է, էն մյուսը մեկ այլ փուլում է, դուք բոլորին նույն չափանիշներո՞վ եք մոտենալու»,- հարցերց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։

Ու չնայած այն բանին, որ հաստատեց ՊՈԱԿ-ների վերամիավորումը՝ հայտարարեց․ «Սա ոչնչից ստեղծված աղմուկ է»։