NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ

ԵՀՄՖ նախագահի դեմ ազերիների կոմպրոմատը և ՀՀ ԱԳՆ-ի դերը… (տեսանյութ)

Ինչպես արդեն նշել ենք, 2004 թվականի հոկտեմբերի 14-ին առաջին անգամ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի դեմ ազերիների ֆինանսավորմամբ պատրաստվել էր 1.5 րոպեանոց տեսաշար, որտեղ ազերիներին խիստ բնորոշ` իրականության հետ կապ չունեցող, ստահոդ տեղեկություններ էին ներկայացվել:

Հայտնի է, որ 2004թ. աշունն Աշոտ Գրիգորյանի համար եղավ ամենանշանակալիցը, քանզի նրան հաջողվեց երկու սխրանք գործել, որոնց արժեքը դժվար է գերագնահատել. նա կարողացավ Հայաստան առաքել 10 միավոր SU-25 գրոհային ռմբակոծիչներ, որոնք առ այսօր մեր բանակի փառքն են և նոյեմբերի 30-ին նրա կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սլովակիայի Ազգային խորհրդում անցավ առանց դեմ ձայների:

2009թ. սեպտեմբերի 1-ից Սլովակիայում գործում է աշխարհում առաջինը հանդիսացող «Ցեղասպանությունների ժխտման դեմ օրենքը», ըստ որի Սլովակիայի տարածքում Հայոց ցեղասխանության ժխտման ցանկացած փորձ կպատժվի 5 տարի ազատազրկմամբ, եթե կատարողն ունեցել է դիտավորություն և 3 տարի ազատազրկմամբ, եթե ժխտողը դիտավորություն չի ունեցել: Օրենքի նախագծի պատրաստումը և հաստատումը նախաձեռնել էր պարոն Գրիգորյանն իր բացառիկ մտերիմ բարեկամ, Սլովակիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար (2006-2009թթ.), հետագայում Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ (2009-2014թթ.)` դոկտոր Շտեֆան Հարաբինի միջոցով:

Այնուհետև պարոնայք Գրիգորյանն ու Հարաբինն արժանացան ադրբեջանական լրատվամիջոցների զանգվածային հարձակմանը: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսի վերնագրերը.

«Фантазии Ашота Григоряна»
https://azertag.az/ru/xeber/Fantazii_Ashota_Grigoryana-249325)

«Фантазии Ашота Григоряна или лжекриминализация по лжегеноциду» https://aze.az/news_fantazii_ashota_grigoryan_83638.html

«Послесловие к истории с разоблачением лжи Ашота Григоряна» 

https://azertag.az/ru/xeber/Posleslovie_k_istorii_s_razoblacheniem_lzhi_Ashota_Grigoryana-249490

"Business trip to Nagorno-Karabakh was unofficial, Slovakian embassy says" 

(Աշոտ Գրիգորյանի կողմից սլովակ, չեխ և ավստրիացի գործարարների` դեպի Արցախ այցի կազմակերպման վերաբերյալ)
https://azertag.az/en/xeber/603512

"Ashot Grigorian attempts to stop adoption of already accepted resolution"

https://azertag.az/en/xeber/603512

(Չեխիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորների պալատի կողմից Խոջալուի դեպքերի հետ կապված բանաձևի կասեցմանն առնչվող Աշոտ Գրիգորյանի գործունեության վերաբերյալ):

Ադրբեջանական մամուլը մշտապես հարձակման է ենթարկել ու ենթարկում Գրիգորյանի հայանպաստ գործունեությունը: Ազերիներին հատկապես խելագարության է հասցնում Արցախի հետ կապված գործունեությունը, որի ընթացքում Արցախ են ժամանել բազմաթիվ սլովակ ու եվրոպացի քաղաքական ու հասարակական գործիչներ, գործարարներ: Նույնիսկ Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ` պարոն Ֆրանտիշեկ Միկլոշկոյի նկատմամբ ազերիներին հաջողվեց հայտարարել միջազգային հետախուզում Ինտերպոլի միջոցով: Պարոն Միկլոշկոյին սպառնում էր հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ճակատագիրը, այսինքն` ազատազրկում, եթե Գրիգորյանի կողմից չնախաձեռնվեր այդ հետախուզության կասեցումը: Այդ մասին կարող եք բազմաթիվ հոդվածներ գտնել ազերական մամուլում:

Ահա, այս հարցում ինչպե՞ս կարելի է անվանել ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի կողմից կազմակերպված վարկաբեկիչ ու ստահոդ լուրերի` նրա վայ խոսնակի միջոցով և բարոյազուրկ ու անդեմ «դիվանագետի»` Չեխիայում ու Սլովակիայում ՀՀ նախկին դեսպան ոմն Տիգրան Սեյրանյանի կողմից վերը նշված ազերական նյութերի հայերեն թարգմանությունը ու տարածումը: Եվ հատկանշական է, որ այս հակահայ պարոնայք կեղծել են 2004թ. ազերական կոմպրոմատի տարեթիվը և ներկայացրել այն որպես 2014թ.: Ընդ որում, սա կատարվել է ազերիների կողմից գնված ահավոր մահաբեր «Դանա» մակնիշի հրթիռանետները կեղծ արտոնագրով Սլովակիայից Թել Ավիվ, իսկ այնուհետև Բաքու տեղափոխելու շուրջ բարձրացված աղմուկի պայմաններում: Գործարքը դեռ չսկսված` 2017թ. սեպտեմբեր ամսին, պարոն Գրիգորյանը բարձրաձայնեց իրականացվող խաբեության վերաբերյալ: Եվ բազմաթիվ անգամներ` մինչև 2018թ. հունիսի 30-ը, ոչ միայն պարոն Գրիգորյանն, այլև չեխ և սլովակ փորձագետները, հետախուզող լրատվամիջոցները, նույնիսկ հեռուստատեսությունները բազմիցս խոսեցին այս անմարդկային խաբեության մասին:

ՀՀ ԱԳՆ-ն և նրա, այսպես կոչված, դեսպանը առաջին անգամ բարձրաձայնեցին այդ մասին գործարքի ավարտից հետո` 2018թ. հուլիս ամսին: Հատկանշական է, որ հուլիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի խոսնակը կազմակերպեց հատուկ մամուլի ասուլիս ոչ թե ազերիների այս խաբեությունը ներկայացնելու ու քննադատելու համար, այլ այդ խաբեության դեմ պայքարող Աշոտ Գրիգորյանի դեմ: Այս հարցի շուրջ Գրիգորյանի իրավաբանները դիմել են ԱԱԾ ու գլխավոր դատախազություն մեր պետության դեմ պետական դավաճանության կասկածի հայտարարությամբ: Զարմանալիորեն մինչ այսօր ոչ մի դրական արձագանք չի ստացվել: Ստացվել են ծիծաղաշարժ և թեմայից շեղող պատասխաններ: Կարծես, այդ մարմիններն աշխատում են վարչապետին շեղել` բարձրաձայնելով որևէ կարևորություն չունեցող երկրորդական հարցերի վերաբերյալ` անպատասխան թողնելով, Աստված մի արասցե, Արցախի դեմ հնարավոր պատերազմի դեպքում բացառիկ վտանգավոր և մահաբեր, հատուկ լեռնային պայմանների համար նախատեսված «Դանա» մակնիշի հրթիռանետների հարցը:

Մենք ևս մեկ անգամ հույս ենք հայտնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կըմբռնի ԱԳ նախարարի ու նրա դեսպանի կողմից թույլ տրված աղետալի անփութությունը և/կամ շահադիտական նպատակներով կատարված այս հանցագործությունը ու հասարակությանը կներկայացնի պարզաբանված հանցակազմի շահադիտական կողմը:

Եվս մեկ անգամ դիմում ենք վարչապետին` հորդորելով պարզաբանել, թե ինչ շահադիտական նպատակներով են անտեսվել, հայկական և օտարերկրյա մամուլում բարձրացված, վերոհիշյալ սկանդալի հետ կապված փաստերը:

Կից ներկայացնում ենք նաև տեսանյութը, որտեղ տրվել են հակիրճ պարզաբանումներ Աշոտ Գրիգորյանի դեմ կազմակերպված կոմպրոմատների շուրջ. 

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
Բրատիսլավա
01.03.2019թ.