NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«168 ժամ». ԵՄ վերջին ընդառաջումը Փաշինյանին. նրանք դժգոհ են

«168 ժամ» թերթը գրում է.

«Երկուշաբթի օրը, ըստ նախատեսվածի, մեկնարկելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել։ «168 Ժամն»ն արդեն գրել էր որ այս այցը կարող է բացարձակ անիմաստ լինել, քանի որ Եվրոպական հանձնաժողովը՝ Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդառաջ, որը տեղի կունենա այս տարվա մայիսի 23-26-ը, բազմաթիվ ներքին խնդիրներով խառն է եւ Հայաստանի հետ քաղաքական որեւէ օրակարգ այս պահին հետաքրքրված չէ քննարկելու։

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հունվարին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում եւ բազմիցս ակնարկել է, որ զբաղված են ընտրություններով, եւ, որ ԵՄ-ն մինչեւ Եվրախորհրդարանի ընտրությունները չի քննարկի նույնիսկ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցը։

Ըստ ամենայնի՝ միակ բանը, որի շուրջ Փաշինյանը փորձելու է ինչ-որ աշխուժություն մտցնել Եվրամիություն (ԵՄ)-Հայաստան ծրագրերի մեջ, իր բրյուսելյան այցի շրջանակներում ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի կազմակերպման մասին հայտարարությունն է, ինչը, ըստ երեւույթին, եվրոպական ներդրողներ Հայաստան բերելու վերջին հույսն է, քանի որ, ինչպես հայտնի է, հատկապես իշխանափոխությունից հետո արտաքին ներդրումների ծավալը կտրուկ նվազել է։ Ըստ էության ԵՄ երկրները հետաքրքրված չեն հայաստանյան ներդրումներով։ Դրա վկայությունն են նաեւ հայ-գերմանական բարձր մակարդակի երկու հանդիպումները Երեւանում եւ Բեռլինում, որոնց արդյունքում տնտեսական որեւէ կոնկրետ նախագիծ չկա։

Չկա նախագիծ նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ վարչապետ Փաշինյանի 3-4 շփումների արդյունքում, եւ, փաստորեն, այս համաժողովը գործող Կառավարության՝ Հայաստանի հանդեպ եվրոպական ներդրողների հնարավոր ուշադրությունն աշխուժացնելու վերջին հույսն է։

Եվրամիությունը, բնականաբար, կընդառաջի այս խնդրանքին՝ հաշվի առնելով, որ սա Հայաստանում բիզնես միջավայրը եվրոպական ներդրումների շնորհիվ աշխուժացնելու վերջին հնարավորությունն է։

Ներդրումային համաժողովը փաստացի դոնոր կոնֆերանսի թեթեւ տարբերակն է։ Հիշեցնենք, որ ԵՄ-ն Վրաստանի ու Մոլդովայի համար ժամանակին անցկացրել է դոնոր կոնֆերանսներ՝ յուրաքանչյուր երկրի համար մոտ 1 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագիր հաստատելով։

Այժմ Հայաստանի հույսն այն է, որ այդ հնարավոր գումարների մի մասը կգա մեր երկիր, բայց պետք է շեշտել, որ հատկապես եվրոպական շրջանակները Կառավարության առջեւ դրել են իրականում բիզնես միջավայրի ազատականացման խնդիրները։ Նրանք հատկապես անհանգստացած են «Լիդիան Արմենիա» ընկերության ձգձգվող գործով, գործող կառավարության վերաբերմունքով, ինչը նրանց համար, այնուհանդերձ, կարեւոր ինդիկատոր է։

Այդ ներդրումային համաժողովը կազմակերպելու հայաստանյան կողմի որոշմանը եվրոպացիներն ընդառաջել են՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ դժգոհություններն առ այն, որ Եվրամիությունը պատշաճ կերպով ուշադրություն չի դարձնում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը եւ չի աջակցում, ինչին ի պատասխան՝ եվրոպացիները մի քանի անգամ շեշտել են, որ Հայաստանի նոր Կառավարությունը կյանքի չի կոչում ստորագրված համաձայնագիրը, անգամ ԵՄ-ի ֆոնդերից հատկացված 100 միլիոնից ավելի գումարը դեռեւս սառեցված է եւ չի օգտագործվում, եւ Հայաստանի կառավարությունը չի ցուցաբերում ոչ քաղաքական կամք, ոչ էլ ունակություն՝ ամբողջությամբ իրականացնելու այդ բարեփոխումները։

Այս կապակցությամբ բազմիցս իրենց դժգոհություններն են արտահայտել եվրոպացի պաշտոնյաները։ Եվ չնայած այս ամենին, այդուհանդերձ, Արեւելյան գործընկերության տասնամյակի շրջանակներում այդ վերջին ընդառաջումը Հայաստանի իշխանությունների համար արվելու է»:

Մանրամասերը՝ թերթի այսօրվա համարում