Ինչքա՞ն կարելի է նույն հարցը նույն մարդուն տալ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարաձել է լրագրողների կողմից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղղված հարցերին՝ կապված Մարտի 1-ի գործողությունների հետ։ Նա մասնավորապես գրել է․
«Պետք է կույր լինել՝ Գագիկ Ծառուկյանի արածն ուրանալու համար:
Կամ, ինչքա՞ն կարելի է նույն հարցը նույն մարդուն տալ։
Վստահաբար կարող եմ պնդել, որ տարբեր բնույթի ու չափերի աջակցություն ստանալու վերաբերյալ Ծառուկյանին ուղղված դիմումների քանակն առնվազն երեք անգամ գերազանցում է իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց ուղղվող դիմումների քանակը:
Իսկ դա ինչի՞, անվիճելի ապացույցն է...
Իհարկե, այն բանի, որ մարդիկ հավատում են Ծառուկյանին և նրա հետ հույս են կապում. արժանապատիվ ապրելու, գոյատևելու, զարգանալու հույս...»։