Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտել է երգահան Ռուբեն Հախվերդյանի կողմից հնչեցված հայտարարություններին՝ կապված արցախցիների թրքությունից մաքրվելու հետ։ Օմբուդսմենը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․
«Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից։ Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։ Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»։