«Սիրելի Լարիսա Մինասյանին Մայր ԲՈւՀ-ից». Նարեկ Մալյան
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է սգո ծաղկեպսակ և մակագրել «Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստանի» տնօրեն Լարիսա Մինասյանի անունով:
«Սորոսի քաղաքացիական հոգեհանգիստը ժամը 13:00 ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց.
«Սիրելի Լարիսա Մինասյանին Մայր ԲՈւՀ-ից»»,-գրել է Մալյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13:00-ին նախատեսված է հանդիպում ԵՊՀ-ի դիմաց: Իսկ երեկ ուշ երեկոյան ԵՊՀ նախկին ուսանող ակտիվիստ Դավիթ Պետրոսյանն իր ընկերների հետ հարձակվել է Նարեկ Մալյանի վրա: