ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Ըստ փոխվարչապետի և ֆինանսների նախարարի՝ տուժՎում են 10000 ՀՀ քաղաքացիներ, շահում է հայոց պետականությունը. Արփինե Հովհաննիսյան (ֆոտո)

Ըստ փոխվարչապետի եվ ֆինանսների նախարարի՝ տուժՎում են 10000 ՀՀ քաղաքացիներ, շահում է հայոց պետականությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ըստ փոխվարչապետի եվ ֆինանսների նախարարի՝ տուժՎում են 10000 ՀՀ քաղաքացիներ, շահում է հայոց պետականությունը:

Աղբյուրը բառացի` ստորև

Հարգելի քաղաքացիներ,

Հրապարակում եմ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որոնցով ներկայացվում է պետական ծառայողների օպիտիմալացման ընթացիկ վիճակը։ Այնքան շոկային էր, որ սկզբում չէի հավատում, որ սա կարող է իրականություն լինել։ Ինչպես ասում են` գրությունը մեկ անգամ ամբողջովին կարդալն է ճիշտ։ Կարծում եմ այս երկու մեջբերումները արտահայտում են «հպարտ քաղաքացիներին անմնացորդ ծառայող» Կառավարության ողջ էությունը.

«…Անգամ, եթե մոտ 10 հազար ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՍՏԵՂԾՈՂ հանրային ծառայողներ ԴԱՌՆԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ (ՏՈՒԺՎԵՆ), ԱՊԱ ԴՐԱՆԻՑ ՇԱՀԵԼՈՒ Է ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ եւ ողջ հասարակությունը՝ շուրջ 3 միլիոն ՀՀ քաղաքացի
…10 օրվա ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացնել գործողությունների համալիր եւ սպառիչ ծրագիր՝ ԱՌԱՆՑ ԿԱՇԿԱՆԴՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ»։

Այս մեջբերումները առաջացնում են առնվազն հետեւյալ հարցերը.

• Արդյոք Նիկոլ Փաշինյանի և ողջ Կառավարությա՞ն, թե՞ միայն դրա որոշ անդամների դիրքորոշումն է, որ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներն են, որոնց պատճառով մսխվում է կամ որոնք մսխում են բազմաչարչար պետական գանձարանը։

• Ի՞նչ հավելյալ արդյունք են ստեղծել, օրինակ այն 88 պատգամավորները, որոնք այնտեղ են հայտնվել այս քաղաքացիների շնորհիվ նաև։

• Արդյոք Հայոց պետականության ծաղկման, տնտեսական հեղափոխության եւ տնտեսական թռիչքաձեւ աճի ճանապարհին կանգնած միակ կամ հիմնական խոչընդոտը այս 10 հազար քաղաքացինե՞րն են։

• Արդյոք Կառավարությունը, որի ներկայիս անդամները նախկինում սիրում էին պնդել, որ Հայաստանում ընտրությունները կեղծված են, որովհետեւ երկրում մարդ չկա, ընդունու՞մ են, որ Հայաստանում կա երեք միլիոն մարդ։ Թե նրանք պնդում են, որ հետհեղափոխական հրաշալի 10 ամիսները անտեսանելիորեն Հայաստան են բերել հարյուր հազարավոր մարդկանց։

• Ո՞ր պահից Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին դարձավ հավելյալ արդյունք չստեղծող, ո՞րտեղ է այն նուրբ սահմանը, որով տարանջատվում է հավելյալ արդյունք չստեղծողը հպարտ քաղաքացուց։

• Արդյոք փոխվարչապետը եւ ֆինանսների նախարարը պատրաստվում են ներողություն խնդրել իրենց այս ձեւակերպման համար, թե՞ Նիկոլ Փաշինյանը դա կանի իր և մյուսների փոխարեն։

• Եվ ամենակարեւորը` նշանակում է արդյոք, որ «գործող իրավական կարգավորումներով» չկաշկանդվելու հրահանգ-կոչը դառնում է համատարած, թե՞ շարունակենք բավարարվել միայն ՀՔԾ-ի պետի կողմից մարտի մեկի և այլ գործերի առնչությամբ իրավունքի հետ աղերս չունեցող ձևակերպումներով, ԱԱԾ-ի կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելու դրսևորումներով, Դավիթ Սանասարյանի իրականացրած հուժկու ու սուպեր իրավական վերահսկողությամբ:

Իրականում, հստակ է մի բան։ Այս ամիսները վկայությունն են, որ Հայոց պետականության համար վտանգավոր են միայն ՀՀ Կառավարությունում եւ Ազգային ժողովում ծվարած մի շարք նորանշանակ պաշտոնյաներ, որոնց պատճառով շատ ենք տուժՎելու (էդպես էլ չիմացանք, նորանշանակները ինչու՞ են շատ սիրում աղավաղել հայերենը)։

• Հետաքրքիր է՝ ինչպիսին է լինելու Վարչապետ Փաշինյանի հրապարակային արձագանքը այս փաստաթղթին, թեեւ ես գիտեմ, թե ինչպիսն է եղել նրա պաշտոնական արձագանքը։

Հ.Գ. Որ քաղաքացու օր էիք ուզում հռչակել, դրա մեջ այս 10000 քաղաքացիները մտնում են, թե՞ ոչ:

Հ.Գ. Հաշվել ե՞ք, թե որքան մարդ է կանգնած այս մարդկանց հետևում, թե՞ նրանք էլ են հավելյալ արդյունք չստեղծող:

Հ.Գ. Գիտեմ, որ ձեզ քվե են տվել, որ օպտիմալացնենք (դա ձեր ֆանտաստիկ ինտերպրետացիան է), իսկ կասեք՝ արդյո՞ք քվե տվել են իրենց այսպես վիրավորելու ու ծաղրելու համար»: