NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տնտեսություն

Ունիկալ պրոյեկտ Հայաստանում. «Ամերիաբանկ»-ի և «Սպայկա»-ի համագործակցության արդյունքում շահագործման է հանձնվել պանրի՝ բարձր տեխնոլոգիաներով նոր գործարան (տեսանյութ)

10 տարվա մեջ 300 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, 2000 մշտական աշխատատեղ. գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտում առաջատար ընկերություն «Սպայկա»-ն ոլորտում իրականացրել է նոր արտադրությունների և ենթակառուցվածքների բազմաթիվ նախագծեր:

«Սպայկա» ՍՊԸ-ի զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը նկատում է, որ շահագործում են բարձր տեխնոլոգիաներով հագեցած 100 հա ջերմոցներ: Դրանցից 50 հա-ն՝ կիսափակ տեխնոլոգիաներով ջերմոցներ են:

«Դա աշխարհում կիսափակ տեխնոլոգիաների ամենամեծ նախագիծն է: Հայաստանում մեր հիմնական առաքելությունը՝ գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումն է: Նաև պետք է ցույց տալ արտասահմանյան ներդրողներին, որ Հայաստանում գյուղատնտեսությունը կարող է լինել արդյունավետ և հետաքրքիր՝ ներդրումների առումով»,- ասում է Կարեն Բաղդասարյանը:

Նա այս առումով առանձնացնում է պատրաստի ինտենսիվ այգու կոնցեպցիան, որի շրջանակում ընկերությունը նախաձեռնել է ինտենսիվ այգու համար անհրաժեշտ բոլոր կոմպոնենտների արտադրությունը Հայաստանում և պատրաստի մոդելի առաջարկում՝ բոլոր ներդրողներին:

ՍՊԸ-ի գործունեության արդյունավետության հարցում ֆինանսական գործընկերներից Կարեն Բաղդասարյանն առանձնացնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որի հետ համագործակցում են արդեն 9 տարի՝ 2010 թվականից:

«Դա այն բանկն է, որն ի սկզբանե հավատացել է մեր ներկայացրած ծրագրերին, և ստացել ենք նախագծային ֆինանսավորում, որը Հայաստանի պայմաններում արտառոց է և դրա շնորհիվ ընկերությունը կարողացել է զարգացում ապրել»,- ասում է Բաղդասարյանը՝ հավելելով, որ «Ամերիաբանկ»-ը կշարունակի մնալ ընկերության հիմնական գործընկերը Հայաստանում:

«Ամերիաբանկ»-ի և «Սպայկա»-ի համատեղ իրականացրած լավագույն ծրագրերից է պանրի գործարանը, որն արդեն շահագործման է հանձնվել: Դրան կից կգործի նաև պանրի թանգարան, ինչը կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը:

Կարեն Բաղդասարյանը խոստանում է տարեկան 2000 տոննա պանրի արտադրողականություն, և կմթերվի ավելի քան 20 000 տոննա կաթ:

«Սա ունիկալ պրոյեկտ է՝ հոլանդական և գերմանական տեխնոլոգիաների ներգրավմամբ: Արդեն համապատասխան աշխատանք է տարվում նաև փոքր, միջին ու մեծ ֆերմերների հետ. կնքվում են պայմանագրեր և աջակցում ենք նաև համապատասխան սարքավորումների տրամադրմամբ»,- ասում է Կարեն Բաղդասարյանը՝ համոզմունք հայտնելով, որ տեղական բանկերն ու հատկապես «Ամերիաբանկ»-ը շահագրգռված կլինեն այդ համագործակցության շրջանակներում աջակցելու հարցում:

Նկատենք նաև, որ ընկերությունը թարմ մրգի և բանջարեղենի արտահանման ոլորտում խոշորագույնն է տարածաշրջանում:

Մանրամասները՝ տեսանյութում