Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ են

Ոստիկանության անգործությո՞ւն, թե՞ ամենաթողություն. ինչպես են Նարեկ Մալյանին փորձում աղբաման նետել (տեսանյութ)

Չնայած նրան, որ արդեն համացանցում շրջում է տեսանյութը, թե ինչպես են «Ռեստարտ» նախաձեռնության անդամները բռնել Նարեկ Մալյանի ոտքերից ու ձեռքերից և ինչպես են նրան փորձում գցել աղբամանը, այնուամենայնիվ իրենք՝ տղաները, իրենց մեղավոր չեն համարում:

Նրանք հայտարարել են, թե. «Ո՛չ ծեծել ենք, ո՛չ վիրավորել ենք, ո՛չ առևանգել ենք և առհասարակ մատով չենք կպել Նարեկ Մալյանին»:

Դե եթե տղաները կարծում են, որ մարդուն աղբաման նետելը բռնություն չէ, առևանգում չէ և նորմալ են վերաբերվում դրան, ապա կարելի է մտածել, որ նրանք աղբամաններում են բնակվում, իսկ աղբաման մտնել-դուրս գալը նրանց համար սովորական, ամենօրյա երևույթ է։

Այս «ուժեղ ու խելոք» տղաները ասել են նաև, որ «Եթե ցանկանայինք ծեծել, Նարեկն առնվազն հաշմանդամ կլիներ»:

Սա արդեն թերևս խոսում է ծայրահեղ լկտիության ու ամենաթողության մասին: Այսինքն՝ այս երիտասարդ կոչվածներին ինչ-որ մարդիկ թևեր են տվել այն աստիճան, որ նրանք հեգնանքով են խոսում կատարվածի մասին: Իրականում նրանց արարքը դատապարտելի է, և նրանք պետք է ենթարկվեն նաև քրեական պատասխանատվության, քանի որ որքան էլ իրենք իրենց համոզեն, այնուամենայիվ, փաստն այն է, որ այդ երիտասարդները Նարեկ Մալյանի կամքին հակառակ արարքներ են արել, առևանգել են նրան, զրկել պաշտպանվելու հնարավորությունից և դիմել խուլիգանական գործողությունների:

Բայց ոստիկանությունը կարծես անհաղորդ է կատարվածին: Հետաքրքիր է՝ է՞լ ինչ էին ակնկալում նրանք տեսնել փողոցներում, որպեսզի ի վերջո արձագանքեն:

Այսինքն՝ մարդուն մի քանի խուլիգաններ կարող են բռնել, նրա կամքին հակառակ տեղաշարժել նրան և մնալ անպատիժ:

Կեցցե մեր ոստիկանությունը, ամենամարդասեր ոստիկանությունը, որը, չգիտես ինչու, չի ցանկանում նեղացնել «խեղճ ու կրակ» երիտասարդներին: Ու գրողի ծոցը, թե նրանց խուլիգանական գործողություններից քաղաքացի չի տուժել:

Իհարկե, նման բան կարելի էր ակնկալել ոստիկաններից հատկապես այն բանից հետո, երբ հոմոսեքսուալները մտան բաժանմունք, ծեծ ու ջարդ սարքեցին այնտեղ և մնացին անպատիժ․․․ սա իմիջայլոց․․․

Տղաներն ասել են նաև, թե ամենևին էլ միտված չեն եղել Մալյանի ազատ խոսքին բռնանալու, սակայն գուցե ավելի լավ կլիներ, եթե նրանք ասեին, որ իրենց դուր չի եկել Մալյանի այս կամ այն խոսքը և որոշել են վրեժխնդիր լինել ու ոչ թե ցինիկի նման հայտարարել, թե ուղղակի ցանկացել են ինչ-որ բան ցույց տալ ինչ-որ մեկին...

«Ակցիան ուներ հստակ մեսիջներ ու այդ մեսիջներն անհրաժեշտ էր տեղ հասցնել»,-ասել են տղաները, ու չի քննարկվում, թե այդ ակցիայի մեսիջը որն էր. ա՞յն, որ ամեն ջահել-ջուհուլ քաղաքի փողոցներում ում ուզի՝ կգցի աղբամա՞ն, թե՞ այն պարզապես սպառնալիք էր ուղղված բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն բերան բացել ու ասել, թե Սորոսը, իր սորոսականներով, Հայաստանը քանդում է:

Ամեն դեպքում սա արատավոր երևույթ է ու կարող է նախադեպ դառնալ ամեն թափթփուկի համար՝ խմբով հարձակվելու, քաշքշելու և աղբաման նետելու նրան, ով իրեն դուր չի գալիս, կամ նեղացրել է, կամ էլ նա այդ կերպ պարզապես ցանկանա ինչ-որ մեկին, ինչ-որ բան ցույց տալ կամ ապացուցել...

Իսկ ինչո՞ւ պետք է չանի, եթե միևնույնն է, դրա համար նա պատասխանատվության չի ենթարկվելու և պատիժ չի կրելու...

Այս ո՞ւր ենք հասել․․․

Արմինե Մկրտումյան