ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Ինչ սև կատու է անցել Լևոնի և Նիկոլի միջև

Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ, գլխավորությամբ Վազգեն Մանուկյանի և այդ հանդիպման ընթացքում հետաքրքիր հայտարարություններ է արել։ Մասնավորապես, նա դիմել է Վազգեն Մանուկյանին, հիշեցրել իր ուղերձի խոսքերը և ասել, որ այդ ներողությունը հասցեագրված է նաև Վազգեն Մանուկյանին, քանի որ վերջինս որպես երկարամյա ընդդիմադիր գործիչ, զոհերից մեկն է եղել ընտրակեղծիքների։

Սա շատ հետաքրքիր հայտարարություն է իրականում, որն իր սուր ծայրով ուղղված է ՀԱԿ-ի և առաջին հերթին Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, ում 96-ի ընտրությունները կեղծելով ՀՀՇ-ն և մյուս սատարողները կրկին բազմեցրին նախագահի աթոռին, այն դեպքում, երբ փաստացի հաղթանակ տարած թեկնածուն Վազգեն Մանուկյանն էր եղել։ Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլն ինչ-որ բանից նեղված է Լևոն Տեր-Պետրոսյանից, կամ երկուստեք նեղված են իրարից և հակադարձում են մեկմեկու կամ մեկմեկու դեմ դեմարշներ են անում։

Լևոն Տեր-Պետրոսյանը նախ հայտարարում է, որ Նիկոլն իրենը չէ, բավական ընդարձակ հոդված նվիրելով այդ թեմային, Նիկոլն էլ իրենով է անում Մարտի 1-ի հիշատակի օրը, ինչին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ ատամնացավ ունի ու չի մասնակցի հիշատակի միջոցառումներին, այսինքն՝ «չի պարի Նիկոլի դուդուկի տակ այդ օրը»։

Ի պատասխան թերևս այս վերջին քայլի էլ հենց Մարտի 1-ի օրով Նիկոլը որոշում է սեղմել Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմի աշխատանքային կոշտուկը՝ հիշեցնելով 96-ի ընտրակեղծիքների մասին։

Արդեն գրել ենք, որ սա կարող է ունենալ տարբեր ենթատեքստեր։ Նախ, որ ինչ-որ վտանգի հոտ է առել առաջին նախագահն ու իրեն զատում է Նիկոլից, ապա, որ զատվում են իրարից, որպեսզի Նիկոլը Լևոնի հանդեպ եղած բացասական ընկալումն իր վրա չվերցնի ու շատ ավելի շուտ չփչանա, քան բնական էվոլյուցիոն ճանապարհով է փչանալու և ապա նրանց միջև սև կատու է անցել։

Ամենևին չենք բացառում, որ սա կարող է նաև որոշակի մանևր լինել։ Ի վերջո հայտնի մեթոդ է, չես ուզում, որ իմանան դաշնակիցդ է, ձևացրու, թե թշնամի եք։ Իհարկե, կա նաև մի կարծիք ևս, որը օրեր առաջ շրջանառության մեջ դրեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր հարցազրույցներից մեկով։ Դա այն է, որ Փաշինյանն ունի անհասկանալի սովորություն, ամեն մեկի համար ասել վերջինիս համար ականջահաճո արտահայտություններ։ Սա էլ խոսում է շատ ավելի մեծ վտանգի մասին՝ կամ անսկզբունքայնության, կամ տարերային կառավարում իրականացնելու ռազմավարության, որը բուրում է կատարյալ ֆիասկոյով։

NEWSPRESS.am