ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Իրինա Ռոդնինան առաջին հերթին ռուսական շահերով առաջնորդվող անձ է․ խնդիրը Երևանի թույլ լոբբիստական աշխատանքն է

Սոցցանցային հայկական սեգմենտում ակտիվ քննարկումներ են սկսվել այն մասին, որ Երևանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը պետք է անվանափոխել, քանի որ լեգենդար մարզուհին, ով նաև Պետդումայի պատգամավոր է, Բաքվում մասնակցել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ակտիվորեն առաջ մղվող, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» հերթական տարելիցի հիշատակի միջոցառումներին։

Հարցը բարձրացվել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ՌԴ Դաշնային խորհրդում ունեցած ելույթի ժամանակ։ Այս առնչությամբ հարց է ուղղվել նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային, ով պարզապես ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության ժամանակ շատ անմեղ մարդիկ են մահացել թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական կողմից, ապա վերահաստատել է այն դիրքորոշումը, որն ունի պաշտոնական Մոսկվան հարցի առնչությամբ և «Շանթի» լրագրող Վահե Ավանեսյանին հորդորել հարցը վերահասցեավորվել նրանց, ովքեր մեկնել են Բաքու՝ ինքնակազմակերպվելով։ Խելացի մարդը Զախարովայի այս մեկ հատիկ «ինքնակազմակերպվել» բառի տակ շատ բան կհասկանար, մինչդեռ Երևանում վտանգավոր տրամադրություններ են փորձում հրահրել, որը կարող է վերաճել հակառուսական տրամադրությունների։

Ինչումն է խնդիրը։ Նախ, հարցին պետք չէ մոտենալ հայկական դիրքերից։ Ո՞վ է Իրինա Ռոդնինան։ Լեգենդար մարզուհի, ռուսաստանցի խորհրդարանական, ռուսական պետության շահերին նվիրված անձնավորություն։ Այս կտրվածքով Ռուսաստանի համար հավասարապես թանկ են թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները։ Հետևաբար, լիովին բնական է, որ ռուս խորհրդարանականը, նույնիսկ եթե նա, ասենք, հայ-ռուսական պառլամենտական բարեկամության խմբի անդամ է, մասնակցում է նման միջոցառման։

Ի վերջո, ինչպես որ Երևանը, ասենք, ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի հետ հարաբերություններ չի կառուցում ի հաշիվ Ռուսաստանի հետ հարաբերությունների, նույնպես և Մոսկվան Բաքվի հետ հարաբերություններ չի կառուցում ի հաշիվ Երևանի, կամ Երևանի հետ հարաբերություններ չի կառուցում ի հաշիվ Բաքվի։ Սկսած այն պահից, երբ առաջին անգամ խոսվեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման հարցը, այս թեզը Պուտինից ու Մեդվեդևից սկսած մինչև շարքային դաշնային սուբյեկտի պաշտոնյա, ամեն առիթով հասկացնում են Երևանին էլ, Բաքվին էլ։ Հետևաբար, այս իմաստով նեղանալ կամ վիրավորվել Իրինա Ռոդնինայից և սկսել գեղասահքի դպրոցի անվանափոխության պահանջով նախաձեռնություն, առնվազն քաղաքական կուրություն է, որի հետևանքները շատ ավելի վատ կարող են լինել Երևանի համար, քան Ռոդնինայի մասնակցությունը Բաքվում խնդրո առարկա միջոցառումներին։

Հիշենք, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառմանը Պուտինը ժամանեց Երևան, սակայն ներկայացուցչական պատվիրակություն մեկնեց Մոսկվայից Պետդումայի նախագահի գլխավորությամբ՝ նաեւ Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին, որը նախաձեռնել էր Էրդողանը՝ որպես դեմարշ Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Ուրեմն դեռ այն ժամանակ պետք է նեղանայինք։ Ի վերջո, Ռոդնինան խորհրդային սպորտի սիմվոլներից է, իսկ խորհրդային ժառանգության հետ կապված՝ Կրեմլում շատ զգայուն են։ Սա պետք է հաշվի առնել ցանկացած դեպքում։ Բացի այդ, Ռոդնինան պարտավոր չէ իմանալ Ղարաբաղյան հակամարտության դրվագների մասին հայկական մեկնաբանությունը կամ առաջնորդվել հայկական մեկնաբանությամբ։ Սակայն հայկական կողմը պարտավոր է իր ռազմավարական դաշնակցի պաշտոնական շրջանակներում տանել անհրաժեշտ լոբբիստական աշխատանքը, որպեսզի ռուսական վերնախավում իմանան ու առաջնորդվեն մեր մեկնաբանությունից, ինչպես որ Բաքուն է միլիոններ ծախսում և լոբբիստական աշխատանք տանում ու շահում այս դեպքում՝ իր կողմը գրավելով որոշ դումայական պատգամավորների։

Հետևաբար, խնդիրն այստեղ մեր իշխանությունների չունեցած լոբբիստական աշխատանքն է։ Ու միամիտ կլինի կարծել, որ Մոսկվան կարգելի իր պաշտոնյաներին մասնակցել նմանատիպ միջոցառումների։ Ստացվում է, որ Մոսկվայում Երևանի ու Բաքվի համար մրցակցային ևս մեկ առիթ է բացվում, որը լիովին համապատասխանում է Մոսկվայի շահերին։ Այնպես որ, անհեռատես կոչերի փոխարեն՝ պետք է լրջորեն զբաղվել լոբբիստական աշխատանքով։

NEWSPRESS.am