ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Դոկտոր Աշոտ Գրիգորյանի` «Մի ծաղկով գարուն կգա» հուշամատյանի նախաբանը

Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ, հայտնի քաղաքական և հասարարական գործիչ, հրապարակախոս, 2019թ.-ի Սլովակիայի նախագահի թեկնածու Ֆրանտիշեկ Միկլոշկոն գրել է դոկտոր Աշոտ Գրիգորյանի` «Մի ծաղկով գարուն կգա (թե ինչպես հաստատվեց Հայոց ցեղասպանության բանաձևը Սլովակիայում)» գրքի համար «Նախաբան», որը, որպես գեղարվեստական արժեք, ներկայացնում ենք ստորև.

ՆԱԽԱԲԱՆ

Հայ Առաքելական Եկեղեցու ծագումը թվագրվում է Բարդուղիմեոս առաքյալի
ժամանակաշրջանին, ով քրիստոնեությունը բերեց Հայաստան` նահատակվելով այնտեղ:
Հովհաննեսի Ավետարանում նա հայտնի է Նաթանայէլ անունով: Փիլիպպոսը գտնում է Նաթանայէլին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսէսը օրէնքի մէջ եւ մարգարէները գրել են, գտանք նրան՝ Յիսուսին՝ Յովսէփի որդուն, Նազարէթ քաղաքից»:

Նաթանայէլը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից մի որեւիցէ լաւ բան դուրս գայ»: Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ եւ տե՛ս»: Երբ Յիսուս տեսաւ Նաթանայէլին, որ իր մոտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»:

Նաթանայէլը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսայ քեզ»: Նաթանայէլը պատասխան տուեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դո՛ւ ես Աստծու Որդին, դո՛ւ ես Իսրայէլի ագաւորը»:

Յիսուս պատասխան տուեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հաւատում, որ քեզ ասացի, թէ՝ թզենու տակ տեսայ քեզ. դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես» (Ավետարան ըստ Հովհաննեսի 1: 45-50): Հավատը տարածելու, չար ոգիներին քշելու ու բժշկելու համար Հայաստանում հեթանոսները մաշկեցին նրան և երեսնիվայր խաչեցին: Ըստ աղբյուրների, նա թաղվել է այսօրվա Արցախի տարածքում: Բարդուղիմեոսը կամ Նաթանայէլը քրիստոնեությունը բերեց հայերին և իր զոհաբերությամբ նրանց հոգիներում սերմանեց հավատարմություն մինչև մահ` իրենց պապենական ավանդույթների նկատմամբ և զարմանալու ունակություն` նրանց իմացության ու ըմբռնման սահմաններից դուրս գտնվող ամեն ինչի վրա:

Հայաստանի` նրա պատմության, մշակույթի, խոհանոցի և արդի ժամանակաշրջանի մասին ես իմացա Սլովակիայում բնակվող երկու հայերի` գիտնական Աշոտ Գրիգորյանի ու նրա տիկնոջ` վիրտուոզ դաշնակահարուհի Հասմիկի շնորհիվ: Աշոտ Գրիգորյանի ջանքերով Հայաստանն ու նրա պատմությունը հայտնի դարձան Սլովակիայում: Աշոտի շնորհիվ Հայաստանը նույնպես ճանաչում է Սլովակիան և գնահատում այն: Հայաստանը պետք է շնորհակալություն հայտնի Աշոտ Գրիգորյանին այն բանի համար, որ 2004 թվականի նոյեմբերի 30-ին Սլովակիայի խորհրդարանը բանաձև ընդունեց այն մասին, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի տառապանքները ցեղասպանություն են եղել, և այն մարդկության դեմ հանցագործություն է:

Սլովակիայի խորհրդարանում նա միանձնյա հանդիպումներ է ունեցել քաղաքական
կուսակցությունների բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ և պատրաստել նրանց այդ քվեարկությանը: Ես միջնորդություն ներկայացրեցի խորհրդարանում բանաձևի ընդունման համար, և լիագումար նստաշրջանում բանավեճերի ու քվեարկության ընթացքում կարելի էր տեսնել մի մարդու, ով միայնակ և լարված կանգնած էր խորհրդարանի պատշգամբում: Այդ մարդն Աշոտ Գրիգորյանն էր, ում Սլովակիայի կառավարության անդամներից մեկն անվանեց Սլովակիայում հայկական լոբբի:

2010 թվականի գարնանն Աշոտ Գրիգորյանը հրավիրեց ինձ Արցախի խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ: Այս իրադարձության շնորհիվ ես ծանոթացա այդ փոքրիկ` 138.000 բնակչություն ունեցող անկախ հանրապետության հետ, որը հայերի բնօրրանն է, սակայն դեռևս դե յուրե ճանաչված չէ աշխարհի կողմից:

Ես հանդիպեցի հպարտ հայերին, ճանաչեցի մի փոքր երկիր, որն անվանեցի «Ավետյաց երկիր»: Հայաստանը նաև Աշոտի կինն է` նուրբ, գեղեցիկ դաշնակահարուհի Հասմիկն իր հիասքանչ համերգներով Բրատիսլավայում և հյուրընկալությամբ: Որպես տանտիրուհի, նա մեզ հյուրասիորւմ էր համեղ ուտեստներով: Տոնախմբությունների ժամանակ նա և Աշոտը հյուրասիրում էին շատ համեղ հայկական խորովածով և գերազանց հայկական կոնյակով: Հասմիկը երկար և խիզախորեն պայքարեց ծանր հիվանդության դեմ: Այսօր նա այլևս մեզ հետ չէ, բայց չպետք է մոռանալ նրա մասին, և մենք միշտ կհիշենք նրան սիրով ու երախտագիտությամբ: Ներկայումս Աշոտի երկու դուստրերը` Անին և Տաթևիկը, ապրում են Լոնդոնում: Անին ամուսնացել է, և ունի որդի` Գաբրիել անունով: Հասմիկի օրիորդական ազգանունը Գաբրիելյան էր:

Եկեք պատկերացնենք, որ Բարդուղիմեոս-Նաթանայէլ առաքյալն այսօր գնում է և տեսնում թզենու տակ նստած Աշոտ Գրիգորյանին ու ասում նրան. «Արի, ես քեզ ցույց տամ մարդանց, ովքեր սիրում են իրենց ժողովրդին ու մշակույթն ավելի շատ, քան հայերը, և ես քեզ կհյուրասիրեմ կոնյակով, որը գերազանցում է 20-ամյա հայկական Արարատ կոնյակը»: Աշոտը վստահորեն նրան կպատասխաներ. «Ի՜նչ էս ասում, ոչ ոք չի՛ կարող սիրել իր ժողովրդին ավելի, քան հայերը, իսկ կոնյակի մասին ես նույնիսկ չե՛մ ուզում խոսել»: 

Աշոտ Գրիգորյան: Ընկե՛ր, սիրո՛ղ ամուսին, հա՛յր, պապի՛կ և  ճշմարի՛տ, իսկակա՛ն հայ: 

Ֆրանտիշեկ Միկլոշկո

Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ,
հայտնի քաղաքական և հասարարական գործիչ, հրապարակախոս,
2019թ. Սլովակիայի նախագահի թեկնածու

Փետրվար 2019թ., Բրատիսլավա

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
Բրատիսլավա
04.03.2019թ.