ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Ղուշչյանի առևանգումը, Ձկնկուլի ու Ճուտի սպանությունը. Ալեքսանյանին փրկում է միայն մուծվելը

Այսօր հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը հարցազրույց է տվել և սկանդալ հարուցող հայտարարություն արել:

Ասել է, որ գործարար Սամվել Ալեքսանյանը գիշերով իրեն առևանգել, տարել է և ատրճանակը գլխին պահելով՝  ասել՝ կասես էն, ինչ քեզ կասենք. «Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա՛, որ բերել ես՝ կրակի՛, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, թե ոչ մեկն էլ չպատժի»։

Ղուշչյանի այս հայտարարությանը իրավական երկրում պետք էր շատ արագ արձագանքեին համապատասխան մարմինները, սակայն մեզ մոտ՝ քար լռություն: Ալեքսանյանը մերոնքական է:

Ընտրողական վերաբերմունքը պայմանավորված է, թերևս, Ալեքսանյան-Փաշինյան բարձր մակարդակի հարաբերություններով՝ փողով: Դրանից բարձր այլ մակարդակ գոյություն չունի այս զույգի փոխհարաբերություններում:

Տպավորություն է՝ Ալեքսանյանի մուծած փողերը կուրացրել են վարչապետին: Բավականին շատ է խոսվում այն մասին, որ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր աջակցությունն է ցուցաբերում ներկայիս իշխանություններին: Ավելի կոնկրետ, մուծվում է, երևի թե, բիզնեսը պահելու համար:

Ոչ վաղ անցյալում հրապարակվեց «City of smile» հիմադրամի՝ 2018թ.-ի նվիրատուների ամբողջական ցանկը, որտեղից պարզ դարձավ, որ Ալեքսանյանների Ընտանիք բարեգործական հիմնադրամը 10,000,000.00 դրամ նվիրատվություն էր կատարել: Իհարկե, սա մուծման մի ձև է: Այս մեխանիզմը գործել է նաև նախկին իշխանությունների ժամանակ, մուծվում էին մեկ զանգով ստացված հրահանգի պատճառով: Իրավիճակը փոխվելուց հետո Սամվել Ալեքսանյանի մուծվելու արդյունքում նրա բիզնես գործունեության մեջ հարկայինը չի խառնվում, տիկին Աննան հագնում և գովազդում է Ալեքս տեքստիլի զգեստները և ջրվում կամ ընդհանրապես փակվում են Ալեքսանյանի անվան հետ կապված քրեական գործերը:

Ժամանակին, երբ սպանվեց Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը՝ Ձկնկուլը, թեման շնոհիվ Նիկոլ Փաշինյանի՝ բուռն քննարկման առիթ դարձավ: Մինչև սպանվելը Ձկնկուլը Փաշինյանի կայքին հայտնել էր՝ եթե իր հետ բան պատահի, մեղավորը Ալեքսանյանն է լինելու, ապա պատահեց անդառնալին՝ Մոսկվայում սպանվեցին Ձկնկուլը և Էդուարդ Նշանյանը, մականունը՝ Ճուտ: Սպանությունից հետո, այն ժամանակ դեռևս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ Արմեն Իսրայելյանի սպանության հետքերը բերում են Ազգային ժողով՝ ակնարկելով Սամվել Ալեքսանյանին: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր իրավապահ մարմիններին, գործի կարճումը համարում իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց:

Իսկ ի՞նչ փոխվեց հեղափոխությունից հետո: Այսօր իրավապահ համակարգը ծախու չէ, դատավորները վարչապետից զանգեր չեն ստանում և յուրաքանչյուր իրավական խնդիր լուծվում է օրենքի տառին համապատասխան: Իսկ ինչո՞ւ չի բացվում քրեական գործը կամ ինչո՞ւ Ղուշչյանի արած բաց հայտարարությունը չի ընդունվում հանցագործության մասին հաղորդում՝ պատճառը նորից նորին սրբություն փողն է: Ալեքսանյանը մուծված է, Փաշինյանը կուրացել է մուծված փողերի պատճառով:

NEWSPRESS.am