ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հանդիպումը

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այցի երկրորդ օրը նախատեսված են ՀՀ վարչապետի բարձր մակարդակի հանդիպումները ԵՄ կառույցների ղեկավարների հետ:

Մարտի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրոպական խորհուրդ, որտեղ նրան դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության դրոշների մոտ ձեռքսեղմումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Բրյուսել` նշելով, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքն ու զարգացման ուղիները: «Սա Ձեր երկրորդ այցն է Բրյուսել, պարոն վարչապետ: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Ձեր առաջին այցի շրջանակում, և այսօրվա մեր հանդիպումը լավ հնարավորություն է` շարունակելու մեր սկսած երկխոսությունը»,- ասել է Դոնալդ Տուսկը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ԵՄ-ն հուսալի գործընկեր է Հայաստանի համար, որի հետ համագործակցության շարունակական զարգացումն այսօր առավել կարևոր է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում: «Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել` Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը նոր գաղափարներով և նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ իշխանությունների հռչակած ժողովրդավարական օրակարգից որևէ շեղում չի լինելու, և Եվրամիության օժանդակությունը մի շարք ոլորտներում` մասնավորապես, դատաիրավական ոլորտի, ոստիկանական համակարգի բարեփոխումների, տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար:

Վարչապետն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին` նշելով, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և Եվրամիության երկրների համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, երկուստեք կարևորվել է CEPA-ի վավերացման շուրջ շարունակական աշխատանքը:

ՀՀ վարչապետը և ԵԽ նախագահը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ, ընդգծել հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափով իրականացվող բանակցային գործընթացին: