ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Մխիթարի ինքնահաստատման դուխով ցերեկույթը ոչինչ չտվեց՝ ամոթից բացի

7-րդ գումարման Ազգային ժողովի այսօրվա նիստը լարված անցավ․ այդ լարվածության առանցքում կրկին իշխանական և ընդդիմադիր պատգամավորներն էին։ 

Խոսքն այս պարագայում վերաբերում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և «Բարգավաճ Հաայստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից խորհրդարանում հնչած ելույթների՝ իմքայլականների ընկալմանը։

Գորգիսյանն իրավացիորեն դժգոհեց, որ ԱԺ նիստերի օրակարգ չընդգրվեց իր խմբակցության ներկայացրած օրեսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է նախնական կալանքի ենթարկված անձանց պահման մեկ օրը հաշվարկել 1,5 օր։
Իմքայլականներն այս նախագիծն օրակարգ չներառեցին՝ բերելով դրա համար իրենց հիմնավորումները, որոնք, սակայն, ոչ այլ ինչ էին, եթե ոչ նախորդ իշխող մեծամասնության քայլերի կրկնություն։

Ընդդիմադիր ուժի ներկայացրած նախագիծն օրակարգ չընդգրկելու՝ իշխանության այս քայլը նախկինի քայլերի կրկնություն որակեց նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։
Նա իշխող ուժի 88 պատգամավորներին հորդորեց նախորդի սխալների հետքերով չգնալ և չանել բաներ, ինչի համար իրենք էին քննադատում ժամանակին իշխանությանը։

Հավանաբար, Մխիթար Հայրապետյանին, ինչպես իր թիմակից մյուս քայլող պատգամավորներին, խիստ դուր չեկան հնչած ելույթները, ուստի՝ նա մոտեցավ ամբիոնին և սկսեց հաթաթա տալ պատգամավորներին, զգուշացնել՝ դեմագոգիկ հայտարարություններ պատգամավորները կարող են անել, բայց ոչ իր հետ հարաբերվելիս։

Հայրապետյանը կոչով դիմեց ԼՀԿ-ական պատգամավորին՝ մի քանի անգամ կրկնելով նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին հեղինակային իրավունքով պատկանող հայտնի բառը։

«Սթափվեք»,-ԱԺ ամբիոնից հորդորեց Հայրապետյանն՝ այս ելույթի ընթացքում գրեթե ունենալով հուզական պոռթկումներ։

Նախկին նախարարը, (հիշեցնենք, որ նրա նախարար աշխատելուց հետո ինքը՝ նախարարությունը փակվեց), արձագանքեց նաև ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթին, ով քաղաքական օրվա մեծամասնությանը նմանեցրեց հեղափոխությունից առաջ գոյություն ունեցող քաղաքական մեծամասնությանը։

«Արդեն որերորդ անգամ փորձ է արվում մեր քաղաքական մեծամասնության գործընկերներին ներկայացնել որպես սեփական կարծիք չունեցողներ։ Խնդրում եմ ընդհանրապես կասկածի տակ չդնել մեր քաղաքական անկախությունը, կամքը, սեփական կարծիքն ու պատկերացումները՝ անընդհատ դրանք կապելով կառավարության տեսակետների հետ»,-իրենց քաղաքական անկախության մասին բարձրաձայնեց Մխիթար Հայրապետյանը։

Հայրապետյանն իր այս պահվածքի և հարցեր լուծելու տղայական մեթոդների իմացությամբ խորհրդարանում այսօր փայլեց, արժանացավ մի քանի կայքերում հայտնվելու բախտին, գուցե վաղն էլ նրա մասին թերթերը գրեն, բայց ի՞նչ ստացավ այն քաղաքացին, ով հավատալով թավշիստների խոստումներին, իր քվեն տվեց այս ուժին՝ նրանց փողոցից հասցնելով խորհրդարան՝ ազգի առաջ ծառացած խնդիրներին լուծումներ տալու և ոչ թե բազարներ անելու համար։

Շարքային ՀՀ քաղաքացուն, որն այլևս հպարտ չէ, Մխիթար Հայրապետյանի ինքնահաստատման այս ցերեկույթը ոչինչ չտվեց՝ ամոթից բացի։

NEWSPRESS.am