ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Թքելու եմ երեսին ու պանդաները նվիրեմ իր կնոջը. ալֆոնսի հերթական զոհը. Newsbook.am

Newsbook.am-ը գրում է.

Դեռևս 2018 թ. հունիսին «Թավշյա հարաբերություններ հեղափոխությունից առաջ» հրապարակման ներքո անդրադարձել էինք քաղաքացի Մամիկոն Բագրատունու յուրատեսակ գործունեությանը: Բագրատունու՝ Մոշի, անունը մամուլն ակտիվորեն սկսեց շրջանառել Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործի լուսաբանման ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցների կողմից փաստարկվեց այն, ինչ ամիսներ առաջ արձանագրել էինք՝ մեջբերենք. «Պարզվում է, որ Մոշի հիմնական զբաղմունքը կամ «մասնագիտական կողմնորոշումը» կանայք են, ընդորում՝ ամուսնացած կանայք: Վերջինիս հաջողվել է բազմաթիվ կանանց գլուխ պտտեցնել, ապա անցնել գործողությունների բուն ծրագրին՝ հենվել նրանց վրա ու ապրել: Վերջինս իրենով արած կանանց պարբերաբար հորդորել է գումար տրամադրել իր ծախսերի համար, իրեն լավ աչքով նայել, որպեսզի սիրո չափաբաժնում փոփոխություններ չգրանցվեն: Հետաքրքիր զուգադիպությամբ Մոշն ընտրել է ճանաչված մարդկանց կանանց ու հարազատներին: Նյութական շահագրգռվածությունից բացի, այս մոտեցումը պայմանավորված է եղել նրանով, որ Մոշը սիրել է ընկերների շրջապատում գլուխ գովալ, թե իր սիրային ցանցում են հայտնվել սոցիալական հատուկ ծագում ունեցողները՝ հարուստներն ու ճանաչվածները: Տարբեր առիթներով Մոշը պարծեցել է, թե այսինչ պաշտոնյայի կամ ճանաչված մարդու կինն իր համար պատրաստ է ամեն ինչի»: Հրապարակման վերջում հավելել էինք՝ բոլոր այն կանայք, որոնք տուժել են սույն տղամարդու անառակաբարո վարքի պատճառով, կարող են դիմել մեզ՝ վստահ լինելով, որ անձնական տվյալների պաշտպանությունը ապահով ձեռքերում է:

Օրերս տեղեկացանք, որ Բագրատունին հայց է ներկայացրել NewsBook-ի դեմ: Հայցի բովանդակությանը դեռ կանդրադառնանք, այս պահին շարունակում ենք ներկայացնել խմբագրություն ահազանգած քաղաքացիների պատմությունները, որոնք տուժել են Բագրատունու գործողություններից: Այդպիսի երեք պատմություն արդեն ներկայացրել ենք: Սա հերթականն է: 

NewsBook-ի զրուցակիցը սփյուռքահայ Դ. Հարությունյանն է (անուն-ազգանունը փոփոխված է-խմբ.), որն անգամ չսպասեց մեր առաջին հարցի ձևակերպմանն ու սկսեց իր պատմությունը.

- Մամիկոնը կարծում է, թե ինքը կարող է երբ և ում ուզենա՝ «կպցնի»: Կներեք իհարկե այսպես արտահայտվելու համար, բայց նրա հետ կապված բոլորը խաբվել են նույն ձևով: Մի ձև է գտել, և այդ ձևով բոլորին որսում է: Ճիշտն ասա, կինս երկու անգամ գնաց ատամնաբուժարան ատամները բուժելու, և դա էլ դարձավ միջոց Մամիկոնի համար: Կնոջս ասում  է, եթե ինչ-որ նորություններ եք ուզում իմանալ մեր կլինիկայի մասին՝ զեղչերի հետ կապված, Facebook-ով կարող եք ինձ հետ կապնվել: Կինս էլ մարտի 8-ին ընդառաջ փորձել է պարզել զեղչերի մասին ինֆորմացիան: Դա էլ առիթ է հանդիսացել, որ Մամիկոնը սկսի իր գրագրությունը: Սակայն արդեն Վալենտինի օրը Մամիկոնը կնոջս նվեր է ուղարկել՝ ընդառաջ մարտի 8-ի: 

- Ի՞նչ նվեր է ուղարկել:

- Նվերը եղել է  երկու պանդա՝ մեծ ու փոքր: Արդեն նախկին կնոջս ասել էր, թե մեծը ինքն է, փոքրը՝ կինս: Իբր կատակել է. նա այսպես է գրել, որ եթե մեկը լրջորեն հարցնի, փորձի համոզել, թե կատակել է: Կինս չի կապնվել հետը, բայց մեր տանն այնքան մեծ խռովություն և անվստահություն առաջացավ, որ դրանից հետո ամեն ինչ վերջացավ: Բաժանվեցինք: Դրանից օրեր անց նախկին կինս ընկավ և ոտքը կոտրեց. չորս ամիս չկարողացավ քայլել: Երբ ինձանից հեռացավ, պատրաստ էր Մամիկոնի հետ դուրս գալ ու շարունակել հարաբերությունները, բայց  ոտքի վնասվածքի պատճառով հանդիպումները հետաձգվեցին ու այդպես էլ չկայացավ այն, ինչ ծրագրել էր Մամիկոնը:

- Համոզմուքն ունե՞ք, որ կնոջ ոտքի կոտրվածքն է կանխել հանդիպումն ու հարաբերությունների խորացումը: 

- Հարյուր տոկոս, այո:

- Դուք խոսել եք ձեր կնոջ հետ:

- Այո, նա ասել է, որ ամուսնացած է, բայց Մամիկոնը շարունակել է գրել: Դե ինքը երեկոյան սոցցանցերում է, և ով էդ պահին օնլայն է՝ նրա հետ էլ զբաղվում է, հետո հասնում է իր ուզածին: 

- Փորձե՞լ եք հանդիպել Բագրատունուն՝ հասկանալ՝ ինչո՞ւ է  նման քայլի դիմել: 

- Տեղի ունեցածից հետո ես ցանկացել եմ տեսնել՝ ո՞վ է նա և ինչո՞ւ է նման բան արել, բայց ինքն  անընդհատ փախուստի է դիմել: Հետո ասել էր, թե ինքն էդպիսի աղջկա չի ճանաչում: Սրա պատճառով հերթական ընտանիքը քանդվեց, որովհետև անվստահություն ու անախորժություն մտավ իմ տան մեջ: Ու առիթը հենց այդ գրագրությունն էր: 

- Դուք կամ ձեր նախկին կինը փորձե՞լ եք հետ ուղարկել Վալենտինի օրվա նվերը:  

- Այո: Երեք ամիս առաջ ցանկացա էդ պանդաներն իր կնոջն ուղարկել: Նա Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում մենեջեր է աշխատում: Մի քանի անգամ գնացել եմ, բայց կինն այնտեղ չի եղել: Ցանկությունս էր կնոջը հասկացնել, թե ինչ տականք է նրա ամուսինը: Ինքը խաբեբա է: Կարող է ամուսաննալ այսօր, վաղը՝ բաժանվել, մարդկանց խաբելով՝ փող ուզել: Կարող է էդ հարաբերություններն ու գրագրությունները նկարի՝ հետո փող ուզի նրանցից, հարուստ աղջիկների «կպցնի»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում