Տղերք, մի՛ խուրդվեք
Արեն Ապիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սարկազմով արված գրառմանը՝ գրելով.
«Ամենամեծ սխալներից, որ գործում են ներկայիս իշխանության տարբեր կալիբրի պաշտոնյաները, սկսած վարչապետից, այն է, որ նրանք տեղին և անտեղին փորձում են արձագանքել ամեն տեսակի ապատեղեկատվությանը կամ քննադատությանը, որը իրենց հասցեյին արվում է մամուլում և սոցցանցերում:
Տղերք, մի խուրդվեք: Դա խոսում է միայն ձեր անինքնավստահության և ոչ հասունության մասին: Դուք այլևս ընդիմադիր պատգամավորներ չեք, երկրի ԸՆՏՐՎԱԾ ամենալեգիտիմ ղեկավարներն եք և ձեր որոշումներից և աշխատանքից կախված է 3 միլիոն մարդու ճակատագիր:
Ձեզ քարկոծելու են ամեն քայլափոխին, դա նորմալ է: Եթե դուք վստահ եք, որ ճիշտ եք գործում` շարժվեք առաջ, մի արդարացեք: Ժամանակը կգա և ձեր իշխանության գնահատականը կտան քաղաքացիները և պատմությունը: Դուք մահապարտներ եք, մի մոռացեք:
Իսկ եթե այնուամենայնիվ անհաղթահարելի ցանկություն ունեք պատասխանելու, դրա համար դուք ունեք բազմաթիվ օգնականներ, մամլո խոսնակներ և խորհրդականների բանակ: Տվեք այդ պարտավոր գործը նրանց»: