NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Փաստ». Զուգահեռ իրականություններ Երևանում եւ Ստեփանակերտում. ուր են տանում զարգացումները

«Փաստ» թերթը գրում է.

«Նախօրեին Վազգեն Սարգսյանի 60-ամյակի կապակցությամբ Երևանում ու Ստեփանակերտում միջոցառումներ էին, որոնց մասնակցում էին հայաստանյան և արցախյան ներկա և նախկին քաղաքական վերնախավի անդամներ: Երևանում ներկա էին նոր իշխանության առաջին դեմքերը, Փաշինյանը ներկա չէր, որովհետև Բրյուսելում էր: Ստեփանակերտում ներկա էր արցախյան վերնախավը, ինչպես նաև Սերժ Սարգսյանը: Արցախ էր մեկնել նաև Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը: Մյուս եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, Երևանում էր:

Վազգեն Սարգսյանի հանդեպ քաղաքական դաշտում առկա վերաբերմունքը ընդհանուր առմամբ դրական է: Բոլոր գործուն սուբյեկտները Վազգեն Սարգսյանին գոնե հրապարակավ հիշատակում են դրական երանգներով: Սա եզակի դեպք է, երբ քաղաքական դաշտն ունի կատարյալ միասնություն այս հարցում: Սակայն ինքնին երկու զուգահեռ միջոցառումների կազմը հուշում է, որ նման կատարյալ միասնություն չկա: Չկա նաեւ հակադրություն, գոնե ցցուն արտահայտվող հակադրություն չկա, սակայն կան երկու զուգահեռ իրականություններ:

Մի կողմից՝ սա կարելի է մեկնաբանել որպես որոշակի անջրպետ Հայաստանի եւ Արցախի վերնախավերի միջեւ: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ որոշակի խնդիրներ ու թյուրըմբռնումներ վերնախավերում միմյանց հանդեպ կան: Մեկ այլ կողմից էլ նկատվում է, այսպես ասած, որոշակի ինքնավարություն, երբ երկու վերնախավերը անպայմանորեն շաղկապված չեն, ավելին, չկա այն հին ուղղահայացը, որտեղ վերևում Հայաստանն էր, ներքևում՝ Արցախը:

Արցախում սպասվող նախագահական ընտրություններից առաջ այս զուգահեռ իրականությունների վիճակը բավական հետաքրքրական է: Մի կողմից պարզ է, որ Հայաստանը չի կարող բաց թողնել Արցախը ու երկու վերնախավերը միշտ էլ աշխատելու են միմյանց հետ: Մեկ այլ կողմից էլ Արցախն է հայտնվում երկակի վիճակում, որովհետև Երեւանից ղեկավարման վահանակի չկիրարկման դեպքում ձեռք է բերում որոշակի ներքին ներքաղաքական ինքնուրույնություն, ինչն անսովոր է Արցախի համար:

Նախագահական ընտրություններից առաջ հետաքրքիր է, թե ինչպես կտրանսֆորմացվի այդ ներքին ինքնուրույնությունը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ որոշակի շրջանակներ Արցախը պլացդարմ են փորձում դարձնել Հայաստանում ընդդիմադիր պայքարի դիրքերն ամրապնդելու համար: Արցախի եւ Հայաստանի վերնախավերն առայժմ կարողանում են խուսափել կոնկրետ էսկալացիայից, չնայած ակնհայտ է, որ հարթելու առիթներ շատ են լինում, մյուս կողմից էլ ուղղահայաց հարաբերություններին փոխարինելու եկած հորիզոնական հարաբերությունները չեն կարողանում ապահովել նույն ինտենսիվությունը:

Մեկ այլ դրվագ ևս կա, որ առավել կենցաղային բնույթ ունի, քան քաղաքական: Այս կամ այն միջոցառմանը ներկա գտնվելիս ներկաները առաջնորդվում են անձնական համակրանքով կամ հակակրանքով. կախված հրավիրվածների կազմից՝ որոշում են՝ լինե՞լ այդտեղ, թե՞ ոչ: Արցախի հարցում, արցախյան ազատամարտին վերաբերող հարցերում այս կենցաղայնությունը եւս պետք է բացառել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում