ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Ժամանակն է վերջապես հասկանալու, որ Դուք միայն հեղափոխականների վարչապետը չեք, այն նաև «հակահեղափոխականների» վարչապետը. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ նախկին փոխննախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ըստ Նիկոլ Փաշինյանի ևս տուժՎում են ՄԻՆՉԵՎ 10000 ՀՀ քաղաքացիներ շահում է հայոց պետականությունը

Ինչպես և սպասվում էր, երեկ Կառավարության հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ներողամտություն չհայցեց ՀՀ այն քաղաքացիներից, որոնց իր Կառավարության անդամները պիտակավորել էին, որպես հավելյալ արդյունք չստեղծող, այլև այդպես էլ չբացատրեց՝ ինչ է նշանակում «հավելյալ արդյունք»։Հետևաբար առկախված մնացին հարցերը, թե

• Ի՞նչ չափանիշների հիման վրա է գնահատվելու հավելյալ արդյունքը։
• Ինչ-որ չափանիշ կա՞, որ թույլ կտա որոշել արդյոք վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները հավելյալ արդյունք ստեղծում են, թե ոչ։
• Ինչպե՞ս է որոշվելու, օրինակ, հավելյալ արդյունքը պաշտպանության, սոցիալական պաշտպանության ոլորտում։Ո՞րն է մեթոդաբանությունը։
• Ո՞րն է լինելու այն հստակ, կանխատեսելի բանաձևը, որը մինչև «արդյունք չստեղծող» իրավաբանին, հաշվապահին աշխատանքից ազատելը, թույլ կտար որոշել ի վերջո այդ մարդիկ արդյունք ստեղծում են կամ երբևէ ստեղծել են։

Իրավաբանի և հաշվապահի հետ կապված վարչապետի մոտեցումը, բայց, շատ հետաքրքիր էր մեկ այլ տեսանկյունից։ Պարզվում է՝ այս պարագայում հեռացվելու են ոչ թե «հավելյալ արդյունք» չստեղծողները, այլ նրանք, ովքեր իրապես կայացած են։ Վարչապետի հոգատար մոտեցումը այն է, որ քանի որ այդ մարդիկ կայացած պրոֆեսիոնալներ են, ավելի լավ է չծառայեն պետական համակարգում, այլ լավ աշխատանք գտնեն մասնավոր հատվածում, հարստանան և երջանիկ լինեն։

Ու քանի որ այս հարցերի պատասխանները վարչապետը չուներ և, ենթադրում եմ, երբևէ չէր էլ ունեցել, նա տվեց իր համար ամենահեշտ պատասխանը, որ խոսքը ոչ թե հավելյալ արդյունք չստեղծողների, այլ ընդհանարապես արդյունք չստեղծողների՝ պարապ-սարապների մասին է։ Ավելին պարզվեց ծայրահեղը միայն տասը հազար քաղաքացիների կրճատումն է, իսկ օրինակ 9000 քաղաքացիների կրճատումը դիտարկվում է մինչեւ տասը հազարի մեջ եւ ամենեւին սարսափելի չէ։ Երեկվա հարցուպատասխանը հատկանշական էր նաեւ նրանով, որ վարչապետը բացահայտեց արդյունք չստեղծող մարդկանց որոշելու բանաձևը։ Այն բանաձևը, որը օպտիմալացման թաքնված գաղափարական հիմքն է։
«Արդյունք չստեղծողները» նրանք ենք, ովքեր որեւէ կերպ կապված են նախկին իշխանությունների հետ։

Առաջիկայում սա է լինելու այն միակ մեթոդը, որով որոշվելու է հեռացման ենթակա, արդյունք չստեղծող պետական ծառայողը։

Ավելին՝ երեկ Վարչապետի մանիպուլյացիաները, հանրապետական անցյալում կրկին մեղավորներ փնտրելը, անհանգստությունը ունեին իրենց հստակ պատճառը` ինքը լավ գիտեր, որ արդեն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ համաձայնվել է իր ենթականեր փոխվարչապետի ու ֆինանսների նախարարի հետ ու դրա հիման վրա տվել է հանձնարարականներ ԲՈԼՈՐ պետական կառավարման մարմիններին՝ բոլոր միջոցներով ազատվել անցանկալի պետական ծառայողներից: Տես` կից փաստաթուղթը։

Հ.Գ. Երբ ԱԺ ամբիոնից բարձրաձայնում եք խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, պետք է հիշել, որ ամփոփելով վերջին տասը ամսվա, կադրային քաղաքականությունը կարելի է ստանալ պետական համակարգում ընդգրկվելու ՁԵր հիմնական չափանիշները՝ վարչապետի բարեկամներ, ամենաշատը քայլածներ, ամենաշատը լայքածներ, ամենաշատ հեղափոխության արժեքներին հավատացողներ եւ Հայոց պետականության ծաղկման վերաբերյալ ամենասիրառատ գրություններ կազմողներ։ Հայհոյողները սրանց մեջ են: Թե կհերքե՞ք, որ պետական ծառայության համակարգում ընդգրկված ԱԺ պատգամավոր եղբորորդիներ, աներձագներ, պատգամավորի աղջկա փոխմարզպետ նշանածներ, Ազգային ժողովի փոխնախագահի ամուսին պետական գույքի կառավարման վարչության պետեր, Ազգային ժողովի նախագահի կնոջ ընկերուհիներ ու առաջին տիկնոջ ազգականներ (ՊԵԿ նախագահի տեղակալներ) բոլոր հնարավոր պետական կառույցներում չկան։

Հ.Գ. Հավելյալ արդյունք չստեղծողների կողքին պետք է հիշել հավելյալ վնաս տվողներին` հայոց պետականությանը և հասարակությանը: Եվ, այստեղ ազնիվ կլինի ինչպես դուք էիք ասում, սկսեք ձեզնից։

Հ.Գ. Պետական ողջ ռեսուրսի կենտրոնացմամբ հակահեղափոխական պարապ-սարապ փնտրելուց առաջ, պետք է հիշել, որ ազդեցությանը միշտ հետևում է հակազդեցությունը։ Եթե հազարավոր պետական ծառայողների համար հասանելի համակարգում շրջանառում ես նրանց վիրավորող գրություն, պետք է նաև սպասես հակազդեցությանը։ Ու եթե այդքան մերժում եք ռեպրեսիաները, ինչու՞ եք այդքան փնտրում այն պարապ-սարապին, որը միակ գործը ձեր գրագրության հրապարակումն է։ Ոչ մի պատեհ առիթ բաց չեք թողնում, որ նշեք, թե ինչ թափանցիկ եւ երկխոսության պատրաստ Կառավարություն եք։Դուք չեք ապահովում քննարկումների թափանցիկությունը և հրապարակայնությունը, դրա համար պետական ծառայողները են հարկադրված լինում ապահովել գործընթացի թափանցիկությունը։

Հ.Գ.Գ. Ժամանակն է վերջապես հասկանալու, որ Դուք միայն հեղափոխականների վարչապետը չեք, այն նաև «հակահեղափոխականների» վարչապետը։ Դուք պարտավոր եք հոգ տանել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ բարեկցության համար»։