Հայտնի երգիչ R Kelly-ն կրկին ձերբակալվել է
Ամերիկացի երգիչ R Kelly-ն, ով 1 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ էր արձակվել, կրկին ձերբակալվել է: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Այս անգամ երգիչը մեղադրվում է նախկին կնոջն ալիմենտ չվճարելու մեջ: Խոսքը շուրջ 170 հազար դոլար չվճարված ալիմենտի մասին է: Դատական լսումները կսկսվեն մարտի 13-ին, իսկ մինչ այդ երգիչը կալանքի տակ կմնա:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին նրա դեմ հայց էր ներկայացվել՝ սեռական ոտնձգության մեղադրանքով, տուժող էր ճանաչվել չորս աղջիկ՝ 13-16 տարեկան: