Լարված իրավիճակ՝ Մադրիդում․ Սերխիո Ռամոսն ասել է Ֆլորենտինո Պերեսին, որ նա կհեռանա
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Մադրիդի Ռեալ»-ի խայտառակ պարտությունից հետո կրքերը Մադրիդում շարունակում են լարված մնալ։
Ինչպես տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները, հանդիպումից հետո վիճաբանել են Արքայական ակումբի ավագ Սերխիո Ռամոսն ու Ֆլորենտինո Պերեսը։ Բանը հասել է նրան, որ Ռամոսն ասել է Պերեսին, որ իրեն թող վճարեն, և նա կհեռանա։
Մի շարք կայքեր գրում են, որ այդ օրը վիճաբանությունից հետո մի քանի ժամ քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ թիմի ղեկավարները ցանկացել են ելք փնտրել այս իրավիճակից դուրս գալու համար։
Ընդգծենք, որ ամենայն հավանականությամբ, Սանտիագո Սոլարին թիմի ղեկին կմնա լավագույն դեպքում՝ մինչև ամառ։