Մադրիդի «Ռեալ»-ն արդեն բանակցում է Ժոզե Մոուրինյոյի հետ
Ինչպես տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները, Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարներն այսօր հանդիպելու են պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի գործակալների հետ։
Կայքերը նշում են, որ թիմը վճռական է տրամադրված և ցանկանում է անպայման դրական պատասխան ստանալ պորտուգալացի մասնագետից։
Ժոզե Մոուրինյոն էլ, իր հերթին, դեմ չէ վերադառնալ իր նախկին ակումբ, սակայն վերջերս նա ակնարկել էր, որ ցանկանում է մարզչական աշխատանքը սկսել իտալական «Ինտեր»-ում։