Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգովԼեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրելՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ ՄեսսիՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)Al Arabiya-ն հրապարակել է ԱՄՆ-Իրան 14 կետանոց համաձայնագրի պատճենըԱրա՛, Գագոյի մենակ թևը մեջքիցդ հաստ ա, դու կարա՞ս Գագո չոքացնես. Հակոբկոխյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի 2004-ի գործարքի հետ․ գործընթացում որևէ կրիմինալ չկա. ՕրբելյանՊարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈւՅՍ» հիմնադրամԱՄՆ-Իրան համաձայնագիրը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը. Վենս
Ո՞ւր են «թթու խոսք» ասողները. ՔՊ-ն զգում է ընդդիմության բացակայությունը
Ընդդիմադիրները վախկոտ են, հիասթափված եմ․ պաշտոնի սիրահար են՝ նրանք Նիկոլին հանո՞ղ են․ Հակոբկոխյան (տեսանյութ)Պաշտոնապես սկսվեց հայ–ամերիկյան «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից
Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքներ կմիավորվեն

Կովի պտուկները ջրով լվացեք, տաքսիստներին թրաշեք, չստիկները փոխեք. մեր վարչապետները լուրջ հարցեր չունե՞ն

Մեր երկրի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ դրանցով զբաղվող ամենաբարձր օղակներում նստած մարդիկ ֆիքսվում են սոցիալական խնդիրների վերջնական տեսքի վրա և չեն խորանում դրանց պատճառների մեջ:

Մեր գրեթե բոլոր վարչապետները սկսում են մանրուքների անդրադառնալ, մշտապես մեկնաբանել տարբեր ինտրիգային թեմաներ, տարբեր անիմաստ ծրագրերով փողեր մսխել և մոռանալ, որ կործանվող տնտեսության մենեջմենթով պետք է զբաղվեն:

Այդպես էր նախկինում, այդպես է նաև հիմա:

Երևի ոչ ոք չի մոռացել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ գյուղացիների համար կով կթելու մասին դասախոսությունները. «Սկզբում պտուկները գոլ ջրով լվանալ, հետո մաքուր սրբիչով սրբել... և այլն», կամ Ռուսաստանից հրավիրված Կարեն Կարապետյանի՝ օդանավակայանի տաքսիստների վերաբերյալ ելույթը. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն»:

Հիմա էլ հեղափոխական Նիկոլ Փաշինյանն է նույն այդ խնդրին անդրադառնում. «տնական շորերով, «չստերով» տաքսիստներին» մեր զբոսաշրջության մեծագույն պրոբլեմը համարելով:

Իհարկե, վարչապետների կարծիքների մեջ ինչպես նմանություններ, այնպես էլ հակասություններ կան, զորօրինակ՝ Նիկոլ Փաշինյանն, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի՝ Արարատի մարզ իր այցելություններից մեկի ժամանակ ասում էր, որ պետք չէ գյուղացուն կով կթել սովորեցնել:

Մի խոսքով՝ այսպես դատարկաբանելով, պահին հարմար, դեկլարատիվ ելույթներ ունենալով էլ ղեկավարում են մեզ ու այդպես էլ դոփում նույն տեղում. հիմա կով կթելու դասեր տա՞նք գյուղացուն, թե՝ ոչ, իսկ միգուցե կո՞վ տանք գյուղացուն, կամ տաքսիստի չստերից բողոքելուց առաջ տաքսիստին ավել գումար աշխատելու հնարավորությո՞ւն տանք, որ մի բան էլ տրամադրի արտաքին տեսքին, թե՞ թողնենք այդպես՝ առավոտից երեկո դրսում կարկանդակ ուտի, ապրի երկու կոպեկ իրար կպցնել-տուն տանելու հույսով, վարչապետների համար էլ կառավարության նիստը քննարկվող դարձնի:

Կարելի է հարցնել՝ հիմա տաքսիստնե՞րն են մեղավոր, որ Հայաստանում զբոսաշրջությունը չի զարգանում, թե՞ օրինակ, Զբոսաշրջության պետական կոմիտեն, որը, չգիտենք՝ երբ է վերջին անգամ Հայաստանի մասին գովազդող հետաքրքիր հոլովակ նկարել և տրամադրել լայն սփռման հեռուստաընկերություններին:

Խնդիրներն իրականում շատ են և արմատական: Խնդիր է, որ թույլ ենք տալիս՝ մեր վարչապետները ամբիոններից մեզ ծաղրեն ու մեր ուշադրությունը հրավիրեն չնչին, մեկ օրում լուծվող խնդիրների վրա, իսկ խորքային հարցերը թողնեն խորքերում:

Քանի՞ կառավարություն պետք է փոխվի, որ ի վերջո լուծվի գյուղացուն կով կթել սովորեցնելու կամ չսովորեցնելու և տաքսիստներին որոշակի տեսքի բերելու հարցերը:

NEWSPRESS.am