ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

«Կարաբալա» օպերացիան չստացվեց (տեսանյութ)

Նախորդ տարիների մարտիության շքեղությունը 2019 թվականին չկար: Երևանցիները կհիշեն, որ ամեն տարի այդ օրը մայրաքաղաքի բոլոր փողոցները զարդարվում էին ծաղիկներով ու հետաքրքիր լուծումներով: Այդ օրը կարծես ծաղկի տոն լիներ մայրաքաղաքում: Բացի այդ, քաղաքի փողոցներում շրջում էին հեծանվորդները, գեղեցիկ զարդարված կառքերով երիտասարդներն ու ծաղիկներ բաժանում բոլոր կանանց ու աղջիկներին:

Անակնկալներ էին կազմակերպվում նաև հասարակական տրանսպորտում, մետրոյում և «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ Հայաստան ժամանող բոլոր կանայք ստանում էին ծաղիկներ: Ծաղիկներ ստանում էին նաև կին վարորդները՝ շնորհավորական բացիկներով:

Այս ամենը կազմակերպում էր Երևանի քաղաքապետարանը: Այս տարի միայն ոստիկանության ու ԱԻՆ-ի աշխատակիցները հանդես եկան փոքրիկ նախաձեռնություններով, իսկ քաղաքապետարանն անհաղորդ էր իրադարձություններին ու լուռ (այստեղ այդ պահին լարված իրավիճակ էր): 

Փոխարենը՝ Կարաբալայի դերն էր ստանձնել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ձնծաղիկների իր զամբյուղով: Իհարկե, այս մտահղացումն այլընտրանքային էր, եթե հաշվի առնենք, որ նախկինում ոչ մի ղեկավար պաշտոնյա կանանց տոնին զամբյուղով ծաղիկներ չի բաժանել հասարակ քաղաքացիներին: Բայց միայն այդքանը:

Ու գուցե այս երևույթին չանդրադառնայինք, եթե իրականում նախաձեռնությունը հերթական անգամ «փիառվելու» և Փաշինյանի ընկնող վարկանիշը փոքր-ինչ բարձրացնելու հերթական անհաջող փորձը չլիներ:

Իր լայվի հենց սկզբում նա հայտարարեց, թե իբր դուրս է գալիս փողոցում կանանց ծաղիկ բաժանելու և նրանց հետ քննարկելու, թե որքանով են այսօր կանանց իրավունքները պաշտպանված: Սակայն հարկ է նկատել, որ նա իր կառավարության շենքի կողքից նույնիսկ կես քայլ չարեց՝ մտնելու ժողովրդի մեջ: Ու ծաղիկներ բաժանելու և կանանց հետ զրուցելու՝ Փաշինյանի պլանը վերածվեց ֆոտոշարքի ու սելֆիների շարքի. բոլորը նկարվում էին գովերգելով Փաշինյանին ու նրա կառավարությունը, բայց երևի մտքի մեջ մտածելով՝ դե մեռնել-ապրել կա, բա վարչապետի հետ մի հատ նկար չունենա՞նք...

Այս ֆոտոսեսիային միացավ նաև Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը: Ի դեպ, Աննան «իքս» պահից հետևում էր ուղիղ եթերին ու հավանաբար գլխի ընկավ, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել և որոշեց, որ իր ժամը հասել է՝ պետք է գնալ ու «փրկել» ամուսնուն:

Աննայի հայտնվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե 5 րոպե էլ նկարվում է և վերջ:

Փաշինյանն իր լայվի վերջում խոստովանեց, որ նախաձեռնությունը չստացվեց: Եվս երկու նկար, և Փաշինյանն այս անգամ հայտարարեց, թե 3 րոպե էլ նկարվում է ու գնա... և գնաց. «Վերջ, վերջ, անջատեք ուղիղ եթերը»,-ասաց Փաշինյանը՝ արագ նստելով իր մեքենան ու փակելով չհաջողված Կարաբալայի թեման:

Ի դեպ, Փաշինյանը նաև անկեղծ զարմացավ, որ այդ պահին այդքան կին կար հրապարակում:

«Ինչ-որ միջոցառում կա՞, որ եկել եք»,- հարցեց նա, ու ոչ ոք չասաց, թե միշտ, ամեն տարի եղել են հետաքրքիր միջոցառումներ, ու իրենք, սովորության համաձայն, եկել են մասնակցելու դրան, բայց չգիտեին, որ այդ ամենի փոխարեն, այս անգամ մասնակցելու են միայն Փաշինյանի «Կարաբալա» օպերացիային: Սա ի միջի այլոց...

Իհարկե, զամբյուղով մի երկու ծաղիկ բաժանելու և կեղծ տպավորություն, իմիտացիա ստեղծելու, թե իբր ինքը տեղյակ չէ կանանց իրավունքների պաշտպանվածության մասին, ավելի լավ կլիներ, որ Փաշինյանն ուշադրություն դարձներ այդ օրը փողոցում մուրացող, ծաղիկ ու կանաչի վաճառող կանանց: Ավելի լավ կլիներ, նա բացեր կանանց կողմից իրեն ուղարկված նամակները՝ հասկանալու, թե ինչով կարող է օգնել նրանց որպես վարչապետ: Ավելի լավ կլիներ, օրինակ, բազմազավակ մայրերին կամ սոցիալապես անապահով ընտանիքների մայրերին օժանդակություն ցուցաբերեր... Եվ ի վերջո, ուշադրություն դարձներ այն կականց, ովքեր երեխաներ են մեծացնում ու չեն կարողանում նույնիսկ բնակարանի վարձը վճարել: Ի դեպ, նրանցից երկուսին հենց այդ օրը տանտերը տնից դուրս էր արել՝ բնակարանի վարձը չվճարելու համար և նրանք, անճարությունից, երեխաների հետ նստել էին քաղաքապետարանի դիմաց և խնդրում էին ինչ-որ կերպ աջակցել իրենց՝ դրսում չմնալու համար:

Իհարկե, կարելի է մի հսկայական շարք ներկայացնել, թե ինչ կարող էր անել վարչապետ Փաշինյանը, բայց քանի որ նրա օրվա միակ նպատակը զուտ «փիառվելն» էր, նա չտեսավ ո՛չ իր օգնության կարիքն զգացող կանանց, ու ոչ էլ կարդաց իրեն կանանց խնդրանքներով ուղղված նամակները:

Հասկացա՞վ արդյոք Փաշինյանը, որ այլևս լայվերն անզոր են վերականգնել իր օրեցօր ընկնող վարկանիշը, հասկացա՞վ նա արդյոք, որ այլևս մանր-մունր բաներով ժողովրդին չի կարող խաբել ու վերադարձնել նրանց հավատը, չենք գուշակում, պարզապես պետք է արձանագրել, որ Փաշինյանի համար, փաստորեն, «Կարաբալա» օպերացիան հերթական պոպուլիստական քայլն էր, որն այս անգամ, իր իսկ խոսքով, չստացվեց... 

Արմինե Մկրտումյան