ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Տնտեսություն

Հայաստանին փորձում են «արնաքամ» անել՝ ռեգիոնալ նախագծերից մեկուսացնելով

Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցից ընդամենն օրեր անց բացվեց Ռեշտ-Ղազվին երկաթուղին: Բացմանը մասնակցեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ներկա էր նաև բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություն Ադրբեջանից։ Բաքվում այս երկաթուղու բացումը չափազանց կարևորեցին։ Ադրբեջանական վերլուծաբանները սա համարում են կարևոր օղակ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ընդհանուր շղթայում, որով իրար են կապվելու իրանական, ադրբեջանական, ռուսական և հյուսիս-եվրոպական երկաթուղային ցանցերը։

Թեհրանի համար ևս սա կարևոր օղակ է, քանի որ այն պատուհաններից է, որով իրանական կողմը կկարողանա ճեղքել ամերիկյան հնարավոր ամբողջական բլոկադան։ Այս ամենին զուգահետ Բաքուն ու Թեհրանը ներկայում ակտիվորեն քննարկում են Իրան-Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ միջանցք ստեղծելու նախագիծը։ Սա Թեհրանի և Անկարայի համար կարևոր հաղթաթուղթ է՝ էներգետիկ դիվերսիֆիկացիայի ձգտող Եվրոպայի հետ խոսելու համար։ Ի վերջո, հասկանալի է, որ Արևելքից դեպի Արևմուտք բոլոր ուղիները, լինեն գազատար, նավթամուղ կամ էներգետիկ մեծ հզորության հաղորդալարային, անցնում են Հարավային Կովկասով, Իրանով և Փոքր Ասիայով, այսինքն՝ Թուրքիայով։ Այս համատեքստում լիովին հասկանալի է, թե ինչու է Մոսկվան, որպես Եվրոպայի գազի սպառման ծավալների 30 տոկոսից ավելին ապահովող կողմ՝ այդքան սերտ հարաբերություններ պահպանում Անկարայի և Թեհրանի հետ։

Բաքվի համար առաջնահերթությունները մի փոքր այլ են։ Ինչպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պարագայում, որի մի հատվածն, ի միջի այլոց, անցնում է հայաբնակ Ջավախքով, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը և էներգետիկ ընդհանուր դաշտը Բաքուն փորձելու է որպես քաղաքական գործիք կիրառել Երևանի վրա ճնշում գործադրելու համար։

Ի վերջո, եթե վերջին տարիների ռեգիոնալ նախագծերը ուսումնասիրենք, այն բոլոր նախագծերում, որտեղ կա Բաքուն՝ հետևողականորեն բացառվում է Հայաստանի մասնակցությունը, թեկուզ միլիարդավոր դոլարներ ծախսելու գնով։ Ակնհայտ է, որ որդեգրված է մի կուրս, որը նպատակ ունի Հայաստանը մեկուսացնել և այդ կերպ «արնաքամ» անել։ Սա այն դեպքում, երբ Հայաստանում «Հյուսիս-Հարավ» մայրուղին, մեղմ ասած՝ դոփում է տեղում, իսկ հայ-իրանական երկաթուղու հարցը դեռ օդում կախված է։

NEWSPRESS.am