ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Ազերական կոմպրոմատի հետքերով...

Ինչպես ավելի վաղ արդեն հայտնել էինք, 2004 թվականի հոկտեմբերի 14-ին առաջին անգամ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի դեմ ազերիների ֆինանսավորմամբ պատրաստվել էր 1.5 րոպեանոց տեսաշար, որտեղ ազերիներին խիստ բնորոշ` իրականության հետ կապ չունեցող, ստահոդ տեղեկություններ էին ներկայացվել:

Հայտնի է, որ 2004թ. աշունը Աշոտ Գրիգորյանի համար ամենանշանակալիցն էր, քանզի նրան հաջողվել էր երկու սխրանք գործել, որոնց արժեքը դժվար է գերագնահատել. նա կարողացել էր Հայաստան առաքել 10 միավոր SU-25 գրոհային ռմբակոծիչներ, որոնք առ այսօր մեր բանակի փառքն են, և նույն թվականի նոյեմբերի 30-ին նրա կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Սլովակիայի Ազգային խորհրդում անցել էր առանց դեմ ձայների:

2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի խոսնակը կազմակերպել էր մամուլի ասուլիս ու անդրադարձել Աշոտ Գրիգորյանին` անվանելով նրան որպես «մեծ կոմբինատոր»: Ինչպե՞ս կարելի է անվանել ՀՀ ԱԳՆ-ի նախարարի ու Չեխիայում և Սլովակիայում ՀՀ նախկին դեսպանի կողմից վերը նշված ազերական նյութերի հայերեն թարգմանությունը ու տարածումը: Հատկանշականն այն է, որ այս հակահայ պարոնայք կեղծել են 2004թ. ազերական կոմպրոմատի տարեթիվը և ներկայացրել այն որպես 2014թ.:

Հիշեցնենք նաև, որ 2018թ. հուլիսի 23-ին «Գոլոս Արմենիի» թերթում տպագրվել էր այդ թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Մարինե Գրիգորյանի` «ԲԻԶՆԵՍ-ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇԱՀԱԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ կամ զգուշացեք. Աշոտ Գրիգորյան» վերնագրով հոդվածը, որում, հղում կատարելով ազերիների պատրաստած տխրահռչակ տեսանյութին, հոդվածի հեղինակը նշում էր («Գոլոս Արմենիի» թերթի հիշյալ հոդվածը կարելի է գտնել այն կայքերում, որոնք արտատպել էին վերոհիշյալ հերյուրանք-հոդվածը` հղում կատարելով «Գոլոս Արմենիի» թերթին, օրինակ, հետևյալ հղումով.

Մեր տրամադրության տակ է Սլովակիայի «Յոյ» հեռուստաալիքի սյուժեն՝ նվիրված Գրիգորյանին... «Գործարարը ներկայացել է որպես Հայաստանի դեսպան և հրավիրել նախագահ Գաշպարովիչին՝ ժամանելու Հայաստան պաշտոնական այցով», որը եթեր է արձակվել 2014թ. հոկտեմբերի 14-ին...

Այժմ ներկայացնում ենք վերոհիշյալ սուտը մերկացնող փաստերը: Պարոն Իվան Գաշպարովիչը և դոկտոր Աշոտ Գրիգորյանը ծանոթացել էին դեռևս 1995 թվականին` պարոն Գրիգորյանի կողմից կազմակերպված մշակութային միջոցառման ընթացքում: Այն ժամանակ պարոն Գաշպարովիչը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն էր (1993-1998 թթ.): Հետագայում, երբ պարոն Գաշպարովիչը ստանձնեց Սլովակիայի նախագահի պաշտոնը (2004-2014թթ.), պարոն Գրիգորյանը հանդիպեց նրան կրկին ու հրավիրեց Հայաստան` պաշտոնական այցով:

Ստորև ներկայացնում ենք 1995 թվականին պարոն Գրիգորյանի կազմակերպած մշակութային միջոցառման շրջանակներում արված նկարներ, որոնցում պատկերված են պարոն Գաշպարովիչը և պարոն Գրիգորյանը.

Ձախից աջ` Իվան Գաշպարովիչ, Սլովակիայի գլխավոր դատախազ Միխալ Վալյո, Աշոտ Գրիգորյան, 1995թ.


Ձախից աջ` Իվան Գաշպարովիչ, Սլովակիայի գլխավոր դատախազ Միխալ Վալյո,
Աշոտ Գրիգորյան, 1995թ.


Նման իրավիճակում ծագում են մի քանի տրամաբանական հարցեր: Ինչպե՞ս կարող էր պարոն Գրիգորյանը ներկայանալ որպես դեսպան իր վաղեմի բարեկամին, եթե նրանք ծանոթ էին դեռևս 1995 թվականից: Ինչպե՞ս կարող էր Աշոտ Գրիգորյանը ներկայանալ որպես դեսպան Սլովակիայի նախագահին, եթե երկրի նախագահն է հանձնում հավատարմագրեր դեսպաններին: Ինչպե՞ս կարող էր պարոն Գրիգորյանը ներկայանալ որպես ՀՀ դեսպան Սլովակիայում ՀՀ դեսպանության բացակայության պայմաններում:

Ինչքա՞ն կարելի է ստահոդ, խայտառակ տեղեկություններ տարածել ու բարոյականությունից զուրկ լինել` ներկայացնելով ազերիների վարած տեղեկատվական պատերազմի ու քարոզչության գործիքները որպես ճշմարտություն, այն էլ ԱԳ նախարարի ու դեսպանի մակարդակով: Վերջապես, հարց է առաջանում, թե այս ամենն ի՞նչ նպատակ է հետապնդում:

Այս բոլոր հարցերի պատասխանն ակնհայտ է. նշված հերյուրանքներն ուղղված են խաթարելու պարոն Գրիգորյանի կողմից` Նաիրիտ գործարանի վերաթողարկմանն ուղղված ծրագրի իրականացումը, որի համար պարոն Գրիգորյանը պայքարում է դեռևս 2014 թվականից, քանի որ դեռևս ՀՀ նախկին վարչակարգից մնացած ուրվականները չեն ցանկանում, որպեսզի Նաիրիտի շուրջ իրականացված մեքենայությունները և դրանց ծածկադմփոցը բացահայտվի:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
Բրատիսլավա
08.03.2019թ.