«Մեր գեղեցկուհին, մեր ամեն ինչը հեռացավ մեզանից»․ մահացել է «Միսս տիեզերք» մրցույթի 20-ամյա հաղթողը (լուսանկարներ)
Մահացել է «Միսս տիեզերք 2017» երիտասարական մրցույթի հաղթող, Լոտտե վան դեր Զեեն։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Հոլանդացի գեղեցկուհու մահվան մասին հայտարարել են աղջկա ծնողները, իրենց ինսթագրամյան էջում։
Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Մեր գեղեցկուհին, մեր ամեն ինչը հեռացավ մեզանից մարտի 6-ի երեկոյան, ժամը 22։47-ին։ Անհավանական է, որ մեր սիրելի Լոտտան այլևս մեզ հետ չէ։ Մեր սրտերը իրականում կոտրված են»։
Աղջկան կոմայի մեջ տեղափոխել են հիվանդանոց և նա այդպես մնացել է 2 օր և մահացել։ Առայժմ չեն հաղորդվում մահվան հանգամանքները։