ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Որն է Ադրբեջանի ստրատեգիական նպատակը Արցախի բանակցությունների ժամանակ՝ ըստ քաղաքագետի

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: Քաղաքագետը, մասնավորապես, գրել է.

«Մինսկի խմբի վերջին հայտարարության իմաստը հասկանալու համար կարևոր է մեկ անգամ ևս այդ ֆորմատի տրամաբանությունը ֆիքսել։


Ֆիքսենք մի քանի սկզբունքներ

- Արցախի խնդիրն աշխարքաղաքական կոնֆլիկտ է։

- Մինսկի խումբն Արցախի հարցով աշխարքաղաքական ակումբ է: Հայաստանին և Ադրբեջանին «լուծման» առաջարկություններ անելուց առաջ, նրանք նախ միմյանց հետ են այդ առաջարկությունները համաձայնեցնում՝ ըստ իրենց աշխարքաղաքական շահերի։ Կարճ ասած, միմյանց հանդեպ վերահսկողություն են իրականացնում, որ որևէ մեկն իր վրա վերմակը չքաշի։

- Ադրբեջանն իր ուժեղ կողմն է համարում Թուրքիայի աջակցությունը, այնինչ դա իրականում իրենց թույլ կողմն է։ Որ աշխարքաղաքական բևեռը Թուրքիայի հետ խնդիր է ունենում, կամ ցանկանում է Թուրքիային դաս տալ, դա անում է նաև Ադրբեջանի միջոցով։

Հայաստանի վարչապետի ճոխ ընդունելությունն Իրանում նաև պայմանավորված էր Սիրիայում թուրքերի ու իրանցիների միջև առկա հակասություններով։ Բնականաբար, կա նաև Իրանի ադրբեջանցիների խնդիրը, բայց դա մշտական գործոն է։

- Եթե Ադրբեջանի «թուրքական քաղաքարտը» չլիներ, չի բացառվում, որ Ռուսաստանի, ԱՄՆ,Եվրոպայի դիրքորոշումները լինեին ի նպաստ Ադրբեջանի։

- Ռուսաստանի պահով կա նաև ԵԱՏՄ-ում թյուրքական պետությունների գործոնը, որոնք առանձին՝ թյուրքական երկրների համադաշնության տեսքով Թուրքիայի հետ առանձին, ինքնուրույն քաղաքական ֆորմատով են հարաբերվում, ինչը Ռուսաստանին մտահոգում է՝ սա նույնպես Ադրբեջանի ոչ թե ուժեղ, այլ թույլ գործոններից է։


- Ադբեջանի հիմնական խնդիրը ոչ թե Արցախն է, այլ Թուրքիայի հետ ցամաքային սահման ունենալն է, սա նույնպես կարևոր է նկատի ունենալ, հասկանալու համար, թե որն է Ադրբեջանի ստրատեգիական նպատակը Արցախի բանակցությունների ժամանակ։

Սրանք մշտական գործոններն են, մնացածն ըստ իրավիճակի պետք է դիտարկվի»։