ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Լիովին բացահայտվեց ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԳՆ-ի կողմից վարած պարտվողական քաղաքականության իրական դեմքը. ԵՀՄՖ նախագահության հայտարարությունը

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահության հայտարարությունն Արցախի հարցում սկսված զարգացումների շուրջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած հայտարարությունը քողազերծեց Արցախի անկախության խնդրի շուրջ վերջերս ծավալված գործընթացները: Լիովին բացահայտվեց ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԳՆ-ի կողմից վարած պարտվողական քաղաքականության իրական դեմքը և պարզ դարձավ, որ մոտ ապագայում պետք է սպասել դեպքերի կտրուկ զարգացումների: Գործի դրվեցին Սերժ Սարգսյանի իշխանության կողմից ընդունված խայտառակ «նորացված Մադրիդյան սկզբունքները», որոնք մնացին «փուլային», թերզարգացած վիճակում:

Փաստորեն, ՀՀ այսօրվա իշխանության առաջարկը «տարածքներ խաղաղության դիմաց» թեզն է, որը հենց առաջին օրերից սկսվեց մատուցվել տարբեր տեղերից և տարբեր ձևերով: Հատկանշական էր վարչապետ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ նա չի կարող Արցախը ներկայացնել Ալիևի հետ բանակցությունների ժամանակ, բայց նույն պահին ԱԳ նախարարի տարբեր ձևաչափերով հանդիպումները նվիրված էին լինում հենց Արցախի խնդրին. սա արդեն «ջայլամային քաղաքականություն» էր, որի արդյունքն արդեն տեսանք Մինսկի խմբի օրերս կատարած հայտարարության համատեքստում: Նշենք, որ միջազգային հանրությունը ևս տրամադրված է Արցախի հարցում նույն կերպ, ինչպես Մինսկի խումբը: Սա լուրջ արհավիրք է, եթե հաշվի առնենք, որ այս հարցում լռում է նաև մեր ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, որի հետ գոնե մեր ԱԳՆ-ը պետք է դիվանագիտական աշխատանքներ վարեր ու մեզ համար ձեռնտու լուծումներ պատրաստեր:

Այս ձախողված իրավիճակում ողջ աշխարհասփյուռ հայությունը պետք է որոշում ընդունի. տարածքները զիջել խաղաղության դիմաց, թե՞ պատրաստվել պատերազմի: Ի՞նչ է նշանակում տարածք զիջել: Նշանակում է ժամանակավորապես ունենալ Արցախ՝ Մայր հայրենիքին կապող մի նեղ գոտիով, ստանալ ժամանակավոր և անհասկանալի մի կարգավիճակ ու պատրաստվել հանրաքվեի՝ ազերի փախստականներին ետ ընդունելուց հետո միայն: Ինչքա՞ն փախստական կվերադարձնի Ադրբեջանն Արցախ. անկասկած շատ ավելին, քան կար Արցախում, ասենք, հարյուր հազարավոր: Այսինքն` սպասվող հանրաքվեի արդյունքն արդեն պարզ է: Ադրբեջանը կբավարարվի արդյո՞ք ազատագրված տարածքները ետ ստանալով և Արցախն օկուպացնելով, թե կփորձի իրականացնել, Զանգեզուրը ձեռք գցելու միջոցով, թրքալեզու երկրները կապելու պանթուրքական վաղեմի երազանքը: Սա նեոօսմանյան դոկտրինայի հիմքում ընկած կարևոր պայմանն է: Կասկածից վեր է, որ Ալիևի երազանքը հենց սա է:

Որքանո՞վ է պատրաստ, այսօրվա մանկամիտ և ոչ արհեստավարժ իշխանության կողմից «սևերի» և «սպիտակների» բաժանված, Հայաստանը դիմակայել սպասվող արհավիրքին:

Այս պահին հարցն ունի հռետորական պատասխան. ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ժողովուրդը պատրաստ է պաշտպանելու Հայրենիքն անվերապահորեն:

Սակայն սա շատ քիչ է: Լիովին պատրաստ լինելու համար, մեր կարծիքով, անհրաժեշտ են հետևյալ քայլերը.

- վարչապետը պետք է անհապաղ ներկայացնի ժողովրդին իրերի իրական վիճակը` ստանձնելով Արցախի շուրջ խնդրի լուծման պարտականությունը,
- դադարեցնի ոխակալության և վենդետայի տարրեր պարունակող անփառունակ հետապնդումները և հասկանա, որ ՀՀ վարչապետը պետք է լինի ողջ հայության վարչապետը, եթե, իհարկե, ունի այդ կարողությունը,
- պետք է դիմի արտերկրի հայությանը` կոչով, որ երկիրը վտանգի մեջ է ու փրկության կարիք ունի: Անհրաժեշտ է թռիչքային զարգացնել ռազմարդյունաբերությունը ֆինանսական միջոցների ներգրավվման միջոցով և անմիջապես վերաբացել ռազմավարական օբյեկտները` ի դեմս Նաիրիտի, Վանաձորի քիմկոմբինատի և այլ ձեռնարկությունների, որոնք և՛ կտրուկ կզարգացնեն մեր տնտեսությունը և՛ կօգնեն նոր ռազմարդյունաբերության ձևավորմանը: Այս խնդրի լուծումը պետք է սկսել, նախ և առաջ, համապատասխան նախարարություններում արհեստավարժ կադրեր ներգրավվելու և, հատկապես, Պաշտպանության նախարարությունում ավանդականորեն զարգացած կոռուպցիան արմատախիլ անելու միջոցով,
- պետք է հիմնովին փոխվի ԱԳՆ-ի ղեկավար կազմը և մի շարք կոռումպացված դեսպաններ պետք է պատասխանատվության ենթարկվեն, որից հետո անհրաժեշտ է նորացված դիվանագիտական կադրերով վարել նորացված արտաքին քաղաքականություն, որը հիմնովին տարբեր կլինի «էդիկնալբանդյանական» և նրա այսօրվա հետևորդների անատամ, պարտվողական դիվանագիտությունից,
- պետք է ներգրավել արտերկրի հայկական լոբբիստական կառույցներին` համաշխարհային քաղաքական հզոր կենտրոնների հետ հայաստանանպաստ զարգացումների ապահովման նպատակով աշխատանքներ վարելու համար,
- անհրաժեշտ է ստեղծել համահայկական կոորդինացիոն մարմին` ընդգրկելով արտերկրի հայության առաջնորդներին և կարող ուժերին` Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական դիմակայությանը պատասխանելու համար: Այդ մարմինը պետք է արագորեն ստեղծի նոր հայեցակարգ ողջ հայության ռեսուրսների ներգրավման համար:

Վերոնշյալ կետերը խիստ անհրաժեշտ քայլերի կարևոր, բայց ոչ լրիվ ցանկն են. ամբողջացնելու համար անհրաժեշտ են քննարկումներ և ուժերի մոբիլիզացում:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) պատրաստ է իր վրա վերցնել արտերկրի հայության մոբիլիզացիան և աշխատանքների կոորդինացումը ու անհամբեր սպասում է վարչապետի և կառավարության համաձայնությանը` աշխատանքների համատեղ առաջխաղացման նպատակով:

ԵՀՄՖ նախագահություն
ԵՀՄՖ նախագահ`
դոկտոր Աշոտ Գրիգորյան
11.03.2019թ.
Բրատիսլավա