Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ են
Հասարակություն

Մի´ խոսեք հերոսների անունից և ձեր ֆեյքոտ ու փնթի երազանքները մի վերագրեք Սմբատ Այվազյանին. Անի Կարապետյան

Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Օրերս Առաջին ալիքով եթեր դուրս եկավ Ցվետանա Պասկալևայի «Նվիրյալները» հաղորդաշարի հերթական հրաշալի հաղորդումը՝ այս անգամ նվիրված ազատամարտիկ, պետական, հասարակական, քաղաքական գործիչ, «Հանրապետություն» կուսակցության հիմնադիրներից Սմբատ Այվազյանին:

Հաղորդման վերջում նշմարվում էր մի «միտք», ըստ որի՝ Սմբատ Այվազյանը երազում էր այսպիսի ֆեյք իշխանափոխության և այսօրվա հեղափոխական Հայաստանի մասին:
Սմբատ Այվազյանին չճանաչողները կարող են և հավատալ այդ թեզին, որովհետև նա որպես ընդդիմադիր 2008-ի ընտրությունների ժամանակ և դրանից հետո ձգտում էր հասնել իշխանափոխության: Իսկ նրան ավելի լավ ճանաչող ընկերներն ու զինակիցները դժվար թե նույն կարծիքին լինեն, որովհետև, ինչպես ֆիլմում է նկատվում` նա ազնիվ էր, իսկ ազնիվ և հայրենասեր հայը չէր կարող հավանության արժանացնել այս ամբողջ կեղծիքը, խաբեությունն ու սուտը:

Նրան մոտիկից ճանաչողները այս ֆիլմում փաստում են, որ դեռ երիտասարդ տարիներից Սմբատ Այվազյանը երազում էր Արցախը տեսնել Հայաստանի հետ վերամիավորված:

Մինչդեռ «հեղափոխական» իշխանությունը նախ ամենավերջին վախկոտի նման հրաժարվում էր բանակցել նաև Արցախի անունից, հետո սկսեց վերելակային խաղեր տալ Ալիև-կրտսերի հետ, հետո նորից հայտարարվեց, թե Արցախի անունից հանդես գալը ճիշտ չէ: Համենայն դեպս` Վազգեն Սպարապետն այդպիսի դիրքորոշում չուներ, իսկ բոլորն էլ գիտեն, որ Վազգենն ու Սմբատը զինակիցներ ու գաղափարական համախոհներ էին, եթե չասենք` շատ ու շատ ավելին:

Բոլորն էլ գիտեն, որ նա թեկուզ և եղել է 2008 թվականի իրադարձությունների մասնակից, բայց մարտի 1-ի մասնակից չի եղել, նաև գիտեն, որ նա երբեք չի դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի գործիքը, և կարծում եմ` երբեք չէր կարող հավանել Նիկոլ Փաշինյան քաղաքական կերպարը: Պատերազմի բովով անցած մարդը չէր կարող ընդունել «ընդդեմ»-ը, նրանց պայքարը «հանուն» էր:

Կարծում եմ` Սմբատ Այվազյանը իրականում ուրախանում էր հայրենիքի և պետության հաջողություններով, իսկ մարդկանց անձը նրա համար երրորդ պլանում էր: Այդ տեսակը երբեք չէր պայքարի անձերի դեմ` երբեք: Նրանց համար ցանկացած հայ մարդ իր արժեքն ուներ: Նա քննադատում էր ելույթներով, հրապարակախոսական հոդվածներով ու հարցազրույցներով: Երբեմն շատ խիստ դատապարտում էր արատավոր երևույթներն ու մարդկանց, բայց այդ ամենի հիմքում երբեք չենք նկատել թույն, ատելություն, անհանդուրժողականություն, կամ թշնամանք: Դա բացառված էր, որովհետև պատերազմի բովով անցած այդպիսի ցանկացած մարդու տեսակը չի ունենում հայազգի թշնամի: Հայազգի հակառակորդը նրա գաղափարների մեջ չէր կարող տեղ ունենալ:
Իմ այն հարցին, թե ինչպես կվերաբերվեր Սմբատը այս ամենին, նրա զինակից մոտ ընկերն ասաց` «...թող ոչ ոք և երբեք իր վրա պատասխանատվություն չվերցնի, և նրա փոխարեն միարժեք պատասխան չտա այդ և մնացած բոլոր հարցերին: Իսկ եթե ուզում եք ինքներդ Ձեզ համար մոտավոր պատկերացնել, թե ինչպես կվերաբերվեր Սմբատը արդեն ամբողջ այս գործընթացին, ապա` ինքներդ Ձեզ հարցրեք, և փորձեք պատասխանել` իսկ ինչպե՞ս կվերաբերվեր Վազգենը այս ամենին...»:
Այստեղ կարծիքները կարող են շատ տարբեր լինել, բայց կարծում եմ, ցանկացած ողջամիտ մարդու համար այս հարցի պատասխանը կլինի միարժեք` Վազգենը, Սմբատը, և շատ շատերը այսօրվա իրավիճակի դեմ ընդվզելու էին շատ կոշտ ձևով ( մեկ անգամ դա եղել է` 1998-ին ): Հավանաբար դա շատ լավ ընկալում է նաև այսօրվա իշխանությունը, և հաստատապես դրանով էր պայմանավորված այն, որ Վազգեն Սպարապետի 60 ամյա հոբելյանը նույնիսկ մի ֆեյսբուքյան «լայվ»-ի, կամ գրառման էլ չարժանացավ, իսկ Սմբատ Այվազյանի 60 ամյակին նույնիսկ կառավարությունից ոչ ոք չկար: Դե կարող ա հհշական թերմացքի քուրմ, գաղափարական պապա ԼՏՊ-ն իրեն վատ զգար:

Կարելի է միայն ենթադրել, որ նա մոտավորապես այն դիրքի վրա կլիներ, ինչպես որ Վազգենը կվերաբերվեր այս ամենին: Իսկ Վազգենը չէր թողնելու, որպեսզի ղարաբաղյան հարցով ինչ-որ մեկը թպրտար:

Բացի ղարաբաղյանը հարցը, Վազգեն Սարգսյանը և Սմբատ Այվազյանը իրենց գիտակցական կյանքում, կարծում եմ` ԵՐԲԵՔ չէին հանդուրժի հայկական ավանդական ու պատմական արժեքների ոտնահարումը, աղանդների, օտարամոլության և համասեռամոլների օգտին իրականացվող քարոզը, ոտնձգությունները հայկական մշակույթի և կրթության վրա, որ արվում է այսօրվա այլասերված հեղափոխական Հայաստանում:

Այնպես որ, Ձեր կարծիքը ձեզ պահեք, պարոնայք, և միանշանակ մի արտահայտվեք նրանց անունից, ովքեր, ցավոք սրտի չկան այսօր մեզ հետ:
Մի փորձեք կայանալ անմահ հերոսների անունից ձեր էժան կարծիքն արտահայտելու միջոցով: Չի ստացվի` ժողովուրդը բոլորին հատ հատ ճանաչում է:

Սմբատ Այվազյանի նմանները պետք է կանխեին այս թավշյա աղետը, սակայն ափսոս, մահը տարավ նրանց մեզանից…

Հետգրություն

Մի խորհուրդ կա այս ամենի մեջ:

Եթե ուզում եք գնահատական տալ այսօրվա որևէ երևույթին, ապա` մի լսեք ոչ մեկին, ինքներդ Ձեզ մի հարց տվեք` «...իսկ ի՞նչ կասեր Վազգենը այս ամենի մասին...»:

Փորձեք ազնվորեն պատասխանել, և առնվազն` լռել»: