Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ են
Հասարակություն

Ազգայինից մի փոքր հեռանալու արդյունքները կան. Սոֆյա Հովսեփյանի խոսքը՝ «Դեմոգրաֆիա. առկա իրավիճակ, զարգացման հեռանկարներ, լուծումներ». քննարկմանը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Դեմոգրաֆիա. առկա իրավիճակ, զարգացման հեռանկարներ, լուծումներ» հանդիպում-քննարկման ժամանակ

Ծնելիության նվազման մասին խոսելիս շատ խոսվում է աղքատության մասին, կարծես դրանք ուղիղ համեմատական լինեն: Բայց շատ անգամ տնտեսապես կայուն ընտանիքներում երեխաների թիվը չի աճում: Ինչու՞. Որովհետև նման մի ծայրահեղություն է առաջանում, որ ծնողներն ուզում են առավելագույնը տալ մեկ երեխային, քան ունենալ երեքը, որոնք կկիսեն մեկի ունեցածը: Սա մտածողության խնդիր է առաջացրել, և այս մտածողությունը միգուցե եվրոպական մի փոքր բաց շփումների արդյունքը եղավ, միգուցե հազար ու մի այլ պատճառ կա:

Ես Արևմտյան Հայաստան վերջերս հաճախ էի գնում: Այնտեղ հանդիպեցի ծպտված հայերի, ովքեր քրդական կերպարով էին ներկայանում, բայց հետո արդեն ասում էին այդ մասին: Էսպիսի մի հետաքրքիր բան ասացին՝ գիտե՞ք, այն, որ հայը միշտ խոսում է հայկական հողի մասին և վերադարձի մասին, չի լինելու: Ես հարցրեցի՝ ինչու՞, նա պատասխան տվեց՝ երբ քրդերը այստեղ բնակեցվեցին, նրանք սկսեցին մեկ երեխայի տեղը տասը ունենալ, իսկ այդ նույն ժամանակ հայերը սկսեցին տասի փոխարեն մեկ երեխա ունենալ: Այնպես չի, որ քուրդ երեխաները շատ լավ վիճակում են ապրում, բայց նրանք շատ են, որովհետև կարևորում են իրենց քանակը, և ոչ թե նյութականը:

Ես չգիտեմ՝ որն է ճիշտ. մեկ երեխային առավելագույն պայմաններում մեծացնե՞լը, թե՞ տասը երեխային՝ փոքր պայմաններում: Ես չգիտեմ դա, որովհետև թույլ չեմ տա ինձ ծնողների փոխարեն գնահատել: Բայց, միևնույն է, ազգայինից մի փոքր հեռանալու արդյունքները կան:

Մի հանգամանք շեշտեմ՝ հետհեղափոխության ժամանակահատվածում, այսինքն՝ մայիսից հետո, ես Շիրակի մարզում, մինչ Ազգային ժողովի պատգամավոր դառնալը, փոխմարզպետ էի: Եվ մի հետաքրքիր արդյունք գրանցվեց. միայն Գյումրի քաղաքում ավելացան 150 աշակերտներ: Սա նշանակում է, որ երիտասարդ ընտանիքների վերադարձը բավականին շատ էր: Եվ իմ կողմից նաև նախաձեռնողականություն ցուցաբերվեց, որ ամեն ինչ անենք, որ այդ ընտանիքները զբաղվածություն ունենան, աշխատանք գտնեն, որ հանկարծ չլինի հիասթափություն և վերադարձ: Սա մենք պետք է որպես իշխանութուն, որպես պետություն հաշվի առնենք. որ եթե մենք պատրաստ ենք ընդունել, ապա պետք է պատրաստ լինենք ապահովել նրանց, որ նորից ինչ-որ ճանապարհ չգտնեն և չգնան: Այսինքն՝ ետ վերադարձը լինի հիմնավոր:

Շատ կետեր կարող եմ առանձնացնել խնդիրների և լուծումների վերաբերյալ, բայց ավելի պրակտիկ խոսեմ, այն գործնական քայլեր մասին, որոնք պետք է արվեն:

Կառավարության ծրագրի վերաբերյալ կան հակասական կարծիքներ, բայց գրեթե բոլոր այս խնդիներին ընդհանրական, բայց կոնկրետ անդրադարձ կատարվել է: Ես հստակ պատկերացնում եմ՝ ինչ պետք է արվի, ինչպես պետք է արվի և ինչու պետք է արվի:

Կրթության ոլորտում կարևոր է միջին մասնագիտական կրթության խթանումը, որը, ցավոք, վերջին տարիներին մեր երկրում հետ է գնացել: Տեսեք՝ շատ երեխաներ, երբ հասնում են մասնագիտական կողմնորոշման տարիքին, չեն ուզում բարձրագույն կրթություն ստանալ, նրանք պարզապես ավարտում են 12-ամյա դպրոցը: Եվ արդեն մոտիվացիան՝ երկրից դուրս գնալու և գումար վաստակելու, խնդիր է, որովհետև արդյո՞ք նրանց գնալը կարող է նաև վերադարձ լինել: Երբ որ միջին մասնագիտական կրթությունն է խթանվում, այսինքն՝ երեխան 10-րդ դասարանից արդեն գնում է արհեստներ սովորելու, որոնք պետք է կիրառի տեղում, նա այլևս Ռուսաստանում փող աշխատելու խնդիր չունի:

Օրինակ՝ դարբնությունը կարևոր, պահանջված մասնագիտություն է, բայց մենք չունենք դարբիններ, և այն այսօր համարվում է մահացող մասնագիտություն: Իսկ սովորելով՝ նա կարող է նույնիսկ բացել իր արհեստանոցը: Այսպես՝ միջին մասնագիտական կրթությունը, խթան կդառնա երկրում մնալու և տեղում երկիրը զարգացնելու համար:
Երկրորդը փոքր բիզնեսների խթանումն է, որը ծրագրում շատ կարևոր կետ է. նպաստավոր պայմաններ ստեղծել՝ և՛ հարկային արտոնությունների, և՛ մի շարք այլ առումներով, Խոոսեցինք, թե ինչու է գյուղերում բնակչությունը նոսրանում: Գյուղացին, եթե գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ չի զբաղվում և այլ զբաղմունք չունի, բնական է, կամ պետք է ձգտի դեպի քաղաք, կամ երկիրն ուղղակի լքի և գնա: Եվ ծրագրում շատ կարևոր է գյուղատնտեսության զարգացումը: Բացի այն, որ մի շարք մշակաբույսեր, ըստ կլիմայական փոփոխությունների, պետք է բերվեն և աճեցվեն արդեն, նաև տեխնիկական փոփոխություններ պետք է լինեն, մենք ունենք կաթիլային ոռոգման խնդիրներ, ջրամբարների խնդիրներ: Մենք ունենք հսկայածավալ ջուր, բայց այդ ջուրը մեր երկրում չի մնում, որովհետև ճիշտ չի տնտեսվում, ճիշտ չի օգտագործվում, կամ ռելիեֆային պայմանները թույլ չեն տալիս, ու որոշ մարզերում ջուրը չենք կարողանում օգտագործել: Եվ բնական է, որտեղ չկա ջուր, այնտեղ չի կարող զարգանալ ո՛չ գյուղատնտեսությունը, ո՛չ անասնապահությունը: Սա կառավարության առաջին 5 տարվա ծրագրում ներառված է և կարևորագույն տեղում է: Հաջորդը ՏՏ ոլորտի զարգացումն է: Անընդհատ ՏՏ ոլորտի մասին խոսելով մենք ասում ենք, եթե 2000 ծրագրավորող էլ լինի, կունենա աշխատանք, և 2000 ծրագրավորող լինելու դեպքում կստեղծվի աշխատատեղեր ևս 6000-ի համար: Այստեղ լուծումներից մեկը որն է. ՏՏ ոլորտը մեծ ներդրումներ չի պահանջում, բայց վաստակը չափազանց մեծ է: Ենթադրենք, ծրագրավորման ոլորտում մարդը կարող է մեկ - մեկուկես տարի սովորել և աշխատել, ապա կարող է նաև տան պայմաններում, ազատ, որևէ մեկից կախվածություն չունենալով միջազգային հարթակում աշխատել, և արդեն կարիք չկա Ամերիկա հասնելու և ծրագրավորող աշխատելու համար: Այս ոլորտը համայնքներում բավական զարգանում է հիմա՝ դպրոցներում ռոբոտաշինության խմբակներով և այլն: Վերջերս հենց մեր նախաձեռնությամբ ստեղծել էինք «Ինովացիոն և տեխնոլոգիական համայնք» կազմակերպությունը և ունենք Կողբում, Նոյեմբերյանում, Վայոց Ձորում, ունենք տրի դե մոդելավորման խմբակներ: Բավականին զարգացրեցինք այն՝ ցույց տալով արդյունավետությունը: Աշակերտը ավարտելուց հետո կարող է տեղում ունենալ աշխատանք՝ անկախ նրանից, ուզու՞մ է բարձրագույն կրթություն ստանալ, թե ոչ: Մենք արդյունքներն արդեն 3 ուսումնարաններում ցույց տվեցինք: Այսինքն՝ նման քայլեր արդեն արվում են և, կարծում եմ, որ կզարգանա երկիրը: Այս ամենի հիմքը, ի դեպ, ուղղված է նրան, որ ծնելիությունը խթանվի: Կկարծում եմ, որ զբաղվածության և շատ հարցեր եթե լուծվեն, այդ առումով մենք առաջընթաց կունենանք: