ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Ինչ խնդիր լուծեց Փաշինյանն ընտանյոք հանդերձ Արցախ մեկնելով

Փաշինյանի այցը Արցախ ընտանյոք հանդերձ, բավական լայն արձագանք գտավ ինչպես սոցցանցերում, այնպես էլ մամուլում։

Թե ինչու է իրականում Փաշինյանը մեկնել Արցախ կնոջ ու երեք դուստրերի հետ, դժվար է ասել, սակայն գոնե սոցցանցային տիրույթում և իշխանական ու մերձիշխանական մամուլում տեսակետ է քննարկվում, ըստ որի, դա առնվազն հերոսություն է։ Իսկ որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ այդ քայլով Փաշինյանը լուրջ մեսիջ է հղում, հատկապես, երբ Ադրբեջանում աննախադեպ ծավալուն զորավարժություններ են և դա ցույց է տալիս, որ ինքն իր ընտանիքի հետ է գնում ժողովրդի լեզվով ասած՝ կրակի բերան։

Սա, մեղմ ասած, սխալ պատկերացում է։ Ո՞ւմ է հղում մեսիջ ընտանյոք հանդերձ Ղարաբաղ, ըստ շրջանառվող լուրերի՝ Արցախում ծառայող զինվոր որդու՝ Աշոտի ծննդյան տարեդարձի օրով այցի գնացած Փաշինյանը՝ որդո՞ւն, որ «բալես կողքիդ ենք ես, մաման ու քուրիկները», Ալիևի՞ն, թե՞ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Եթե համանախագահներին, ապա հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մանդատ ունեցող միակ մարմնին մեսիջ հղելն անիմաստ է առնվազն, որովհետև Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի կամ Էնդրյու Շեֆերի համար մեծ հաշվով մեկ է՝ ինչու ես մեկնում Արցախ կամ ինչու ես քո երկրի Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում Ստեփանակերտում, ձեռքի հետ՝ որդուդ ծննդյան տարեդարձի ֆոնին։

Ի վերջո, այդ նույն համանախագահների առաջարկների մեջ մտնում է կապող միջանցք Արցախի և Հայաստանի միջև, ինչը նշանակում է, որ Հայաստան-Արցախ երթևեկը լինելու է անկաշկանդ ու անխափան։ Իսկ եթե Ադրբեջանին ես մեսիջ ուղարկում՝ ընտանիքիդ «կրակի բերան» բերելով, ապա դա այնքան էլ ադեկվատ քայլ չէ, քանի որ դժվար թե քո ունեցած զինանոցում գործիքներդ այնքան սպառված լինեն, որ Արցախի անվտանգությունը զորավարժություններին երաշխավորելու համար, որպես երկրի ղեկավար, վեր կենաս ու գնաս Ստեփանակերտ։ Էլ ուր մնաց «Իսկանդերը», Հայոց բանակը և այլն։

Իհարկե, հասկանալի է, որ նման տեսակետներ դնելով շրջանառության մեջ՝ իշխանական քարոզչամեքենան փորձում է գոնե դանդաղեցնել Փաշինյանի սրընթաց վարկանիշային վայրէջքը, սակայն եթե անկեղծ լինենք, նման մանևրերը հղի են հակառակ էֆեկտը տալու ռիսկով։

NEWSPRESS.am