Սալոմե Զուրաբիշվիլին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վրաստանի նախագահը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Սալոմե Զուրաբիշվիլին եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Ցեղասպանության մասին վկայող նյութերին. գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում: