Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգովԼեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրելՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ ՄեսսիՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)Al Arabiya-ն հրապարակել է ԱՄՆ-Իրան 14 կետանոց համաձայնագրի պատճենըԱրա՛, Գագոյի մենակ թևը մեջքիցդ հաստ ա, դու կարա՞ս Գագո չոքացնես. Հակոբկոխյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի 2004-ի գործարքի հետ․ գործընթացում որևէ կրիմինալ չկա. ՕրբելյանՊարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈւՅՍ» հիմնադրամԱՄՆ-Իրան համաձայնագիրը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը. Վենս
Ո՞ւր են «թթու խոսք» ասողները. ՔՊ-ն զգում է ընդդիմության բացակայությունը
Ընդդիմադիրները վախկոտ են, հիասթափված եմ․ պաշտոնի սիրահար են՝ նրանք Նիկոլին հանո՞ղ են․ Հակոբկոխյան (տեսանյութ)Պաշտոնապես սկսվեց հայ–ամերիկյան «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից
Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքներ կմիավորվենՄայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակելՄայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ովՌոբերտ Քոչարյանի «ՍԷԿՏ»-ը փակելուց հետո՞ դախազությունը որոշեց «գործ կարել»․ հարց՝ դատախազին (տեսանյութ)Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունըԱշխատող հայրերը երեխայի ծնվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, իրավունք ունեն օգտվելու 5 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդից. Արսեն ԹորոսյանՄենք ընդդիմությանը ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ թող գան․ ՔՊ-ական պատգամավորԸնկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս․ ՔԿՀերթական ինքնաթիռն է կործանվել ԱՄՆ-ում. կան զոհեր

Նիկոլ Փաշինյանը փորձել է «քցել» Ջոն Բոլթոնի՞ն

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է այցելել Իրան, հայկական մամուլում և սոցցանցերում բազմաթիվ վերլուծաբաններ հայտարարեցին, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում գաղափարն այնքան էլ լավը չէ, և եթե այցը «սպասել է» այսքան, կարող է մի փոքր էլ «սպասել»։

Հասկանալի է, որ ոմանք իրենց մտավախությունները հիմնավորում էին ԱՄՆ հնարավոր արձագանքի և առհասարակ ԱՄՆ-Իրան հարաբերությունների ներկայիս լարված վիճակի իրողություններով։ Սակայն Փաշինյանի այցն արդարացնողներն էլ հակադարձում էին, որ վերջին տարիներին երկու երկրի միջև առաջացած սառնությունը պետք է հաղթահարել և հասնել «էներգետիկ ճեղքման», այսինքն՝ դիվերսիֆիկացնել Հայաստանի էներգետիկ համակարգը։ Նպատակներն, անշուշտ, բավական հաճելի էին ականջի համար, սակայն այցի արդյունքները և այցից հետո զարգացումներն Իրան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Ռուսաստան առանցքով, ցույց տվեց, որ Փաշինյանի հաշվարկները, մեղմ ասած, դիլետանտական էին։ Իսկ հետևանքն էլ եղավ այն, որ նախ չեղարկվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հնարավոր հանդիպումը և հիմա էլ ակտիվորեն սկսել են խոսել այն մասին, որ Միացյալ Նահանգները պատրասվտում է սանկցիաներ կիրառել ընդդեմ Հայաստանի։

Եվ այսպես, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Կոնգրեսի օրակարգում սանկցիաների նոր փաթեթ է դրված, որտեղ ներառված է նաև Հայաստանը։ Իհարկե, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ ոլորտներ են ընկնելու սանկցիաների տակ, սակայն, որպես օրինակ, նշենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն թեթև սանկցիայով այսպես ասենք՝ չափեց Թուրքիայի վախը, թուրքական էկոնոմիկան խուճապահար եղավ և Էրդողանը մինչև վերջ նահանջի մարտավարություն ընտրեց։ Թուրքիայի տնտեսությունը Հայաստանի տնտեսության հետ չես համեմատի։ Ուստի կարելի է պատկերացնել, ինչ կլինի հայկական տնտեսության հետ։ Ու, եթե Պետդեպը չի խոսում մանրամասների մասին, ապա Հայ դատի գրասենյակը փակագծեր է բացել՝ հայտարարելով, որ այդ սանկցիաները եթե ընդունվեն, ապա հարվածի տակ կդրվի Հայաստանի էներգետիկ և բանկային համակարգը:

Մենք ժամանակին գրել էինք, որ ԱՄՆ-ն հավանաբար կշրջանցի թիվ 904 ուղղումը և կսկսի զենք վաճառել Ադրբեջանին։ Փաստորեն, միամիտ լավատես ենք եղել, և ԱՄՆ-ն որոշել է լրջորեն պատժել Հայաստանին։ Ի դեպ, հետաքրքրական է այն, որ Իրանի հետ ավելի լուրջ առևտրատնտեսական հարաբերություններ ունեն Անկարան և Բաքուն, սակայն նրանք այն երկրների ցանկում են, որոնց վեց ամսով կամ 180 օրով սանկցիաների տարկետում է սահմանվել ԱՄՆ կառավարության կողմից։ Ու այս ամենից հետո հարց է առաջանում՝ իսկ ինչու ԱՄՆ-ն, որտեղ բավական ուժեղ հայկական լոբբի կա, նման քայլի է գնում։ Պատասխանը թերևս զուտ Փաշինյանին հատուկ մի իրողության մեջ է։ Նա, պարզ ասած, փորձել է «քցել» ոչ այլ ոքի, քան ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին։

Ինչպե՞ս։ Կովկասյան այցի ժամանակ, ամենայն հավանականությամբ Փաշինյանն ինչ-որ խոստումներ է տվել Բոլթոնին, օրինակ` Իրանի հետ հարաբերությունների սառեցման, սահմանի փակման մասով։

Ընթերցողը կհիշի, ինչպիսի ոգևորությամբ էր Փաշինյանն Իրանին դարձնում միջազգային թմրատրաֆիկի հանգրվան և խոսում սահմանի հնարավոր փակման մասին։ Սակայն այնուհետև, ռուսական կողմի մոտ համապատասխան «ադապտացիա» անցնելուց հետո, տրամագծորեն հակառակ գործողություններ է անում, ինչն էլ հարուցում է ԱՄՆ զայրույթը։

NEWSPRESS.am