Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգովԼեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրելՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ ՄեսսիՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)Al Arabiya-ն հրապարակել է ԱՄՆ-Իրան 14 կետանոց համաձայնագրի պատճենըԱրա՛, Գագոյի մենակ թևը մեջքիցդ հաստ ա, դու կարա՞ս Գագո չոքացնես. Հակոբկոխյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի 2004-ի գործարքի հետ․ գործընթացում որևէ կրիմինալ չկա. ՕրբելյանՊարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈւՅՍ» հիմնադրամԱՄՆ-Իրան համաձայնագիրը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը. Վենս
Ո՞ւր են «թթու խոսք» ասողները. ՔՊ-ն զգում է ընդդիմության բացակայությունը
Ընդդիմադիրները վախկոտ են, հիասթափված եմ․ պաշտոնի սիրահար են՝ նրանք Նիկոլին հանո՞ղ են․ Հակոբկոխյան (տեսանյութ)Պաշտոնապես սկսվեց հայ–ամերիկյան «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից
Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքներ կմիավորվենՄայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակելՄայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ովՌոբերտ Քոչարյանի «ՍԷԿՏ»-ը փակելուց հետո՞ դախազությունը որոշեց «գործ կարել»․ հարց՝ դատախազին (տեսանյութ)Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունըԱշխատող հայրերը երեխայի ծնվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, իրավունք ունեն օգտվելու 5 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդից. Արսեն ԹորոսյանՄենք ընդդիմությանը ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ թող գան․ ՔՊ-ական պատգամավորԸնկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս․ ՔԿՀերթական ինքնաթիռն է կործանվել ԱՄՆ-ում. կան զոհեր
Հասարակություն

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել․ փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։

Նա հիշեցրեց, որ միջնորդություն էր ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի համար, որպեսզի խափանման միջոց ընտրված կալանքը երկարաձգվի 2 ամսով, ինչին փաստաբանական խումբը դեմ է։ Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ վաղը՝ մարտի 14-ի դատական նիստում կհնչեն իրենց գնահատականները։

Նա նաև հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին չի մասնակցել։

Լրագրողների հարցին, թե բացի Արշակ Կարապետյանի ցուցմունքից, այլ ինչ ցուցմունքներ կան Ռոբերտ Քոչարյանի դեմ, Ալումյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ անգամ Արշակ Կարապետյանի ցուցմունքներն այնպիսինը չեն, որի վրա կարելի էր կառուցել այս մեղադրանքը՝ Սահմանադրական կարգի տապալման հետ կապված: Այս մեղադրանքն ինքն իրենով բացարձակ անհեթեթ է, ոչ մի ընդհանուր բան չունի Քրեական օրենսգրքի այդ հոդվածի հետ: Մենք հիմիկվանից ուզում ենք հասկանալ՝ ինչի վրա է հիմնվելու մեղադրանքը, ցանկացած ցուցմունք, որ կարդում ենք, մենք հասկանում ենք, որ այս ցուցմունքն անգամ ամենակողմնակալ ձևով գնահատելու դեպքում չպետք է որ ծառայի մեղադրանքի նպատակով: Այսպես է, հավանաբար, նախատեսված, որ ուժային ձևով լուծել խնդիրը, այսինքն՝ գործն ուղարկել դատարան, հետո ճնշել այնքան, մինչև դատարանը մեղավոր ճանաչի պարոն Քոչարյանին, ուրիշ ձև չկա»,- ասաց Ալումյանը:

Արձագանքելով լուրերին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ Ալումյանն ասաց, որ նման բան չկա։

«Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել գործի շրջանակում, սակայն, նա Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել, բայց էլի կրկնեմ, որ հավանաբար այսօրվա մեր վարույթ իրականացնող մարմինը և դատախազությունը հույս են դրել, որ գործը դատարան ուղարկելուց հետո անհաժեշտ ճնշումներ կլինեն դատավորի նկատմամբ և այս գործը այսպես ասած կանցկացնեն»,- ասաց Ալումյանը: