ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք

Երբ կսկսվի նիկոլականների մասնատումը

Երբ դեռ իշխանության ղեկին էին հանրապետականները, հաճախ էր մամուլը գրում այն մասին, որ որքան էլ արտաքնապես ցույց տրվեր, որ կուսակցությունը կուռ կառույց է և միասնական, սակայն այնուհանդերձ, կային ներքին թևեր ու թիմեր, ինչպես ասենք՝ գործարարները, Միշիկի թիմը, հին հանրապետականները կամ ծերակույտը, նվիրյալ երիտասարդ թևը, որի վրա հաճախ հիմնվում էր Սերժ Սարգսյանը՝ այսպես ասած՝ կրակի բերան ուղարկելով նրանց՝ որպես գրագետ խոսողներ, որոնց հետո եկավ միանալու Կարեն Կարապետյանի թիմը և այլն։

Իշխանափոխությունը ցույց տվեց, որ բավական է իշխող կուսակցությունը կորցնի քաղաքական իշխանությունը, և այն ենթակա է մասնատման։ Հանրապետականների դեպքում դրա ականատեսը եղանք։ Շատ ավելի բարդ է Փաշինյանի քաղաքական ուժի և քաղաքական թիմի համար։ Այդպես էլ պարզ չեղավ այս 10 ամիսների ընթացքում, թե ՔՊ-ն ինչ գաղափարախոսություն ունեցող կուսակցություն է՝ պրոլետարակա՞ն, բուրժուա-դեմոկրատակա՞ն, ձախ հայացքների՞ տեր, ա՞ջ հայացքների տեր, կենտրոնամե՞տ, թե՞ նացիոնալ-սոցիալիստական։ Ու քանի որ պարզ չէ կուսակցության գաղափարախոսությունը, ապա պարզ չէ նաև, թե որ գաղափարներն են, ասենք, իշխանական թևի ներկայացուցիչները համարել իրենց հարազատ և անդամագրվել ՔՊ-ին։

Իհարկե, հասկանալի է, որ իշխանություն հանդիսացող ՔՊ-ին հարումը նշանակում է հնարավորինս կրճատել կերակրատաշտից ունեցած հեռավորությունը, սակայն հենց սա է ամենամեծ դժբախտությունը լինելու Փաշինյանի համար, որովհետև հենց սա է ցույց տալիս, որ ՔՊ-ն հիմնականում իրավիճակային կուսակցություն է, որը պտտվում է մեկ առանցքի, այն է՝ Նիկոլ-Աննա զույգի շուրջ։ Սա իրականում շատ վատ է, որովհետեւ բավական է Նիկոլի հանրային վստահության վարկանիշը սկսի անկում գրանցել նկատելի տեմպերով, և այդ ուժը կմասնատվի։ Ընդ որում, ոչ միայն կմասնատվի, այլ նաև հենց այդ թիմից կլինեն մարդիկ, ովքեր հանձն կառնեն լինել Փաշինյանի քաղաքական գերեզմանափորները։ Արդեն հիմա է պարզ, որ «Իմ քայլականների» մոտ կան խմորումներ և միայն Փաշինյանից ունեցած վախն է նրանց ստիպում պահպանել հնազանդություն և ընթացող պայքարը ավելի չհանել հասարակությանը տեսանելի մակարդակի, քան հիմա կա։ Ու վստահ կարելի է ասել, որ եթե հանկարծ ընդհանուր հավասարակշռությունը խախտվի որևէ կողմի օգտին, ապա հակառակ կողմը, ասենք՝ ԱԺ մակարդակում, կարող է բունտ բարձրացնել ու այդ ժամանակ, եթե 88 հոգանոց մեծամասնությունից պահպանվի թեկուզ 70 հոգանոց մեծամասնությունը, Նիկոլի համար կսկսվեն չափազանց ծանր ժամանակներ։ Այս ամենը ոչ հեռու ապագայում սպասելի է։ Միշտ էլ այդպես է եղել։ Կոմունիստական կուսակցությունից ավելի կազմակերպված չէ անշուշտ ՔՊ-ն, բայց ԽՍՀՄ պատմությունից հիշում ենք, թե քանի պալատական հեղաշրջում է եղել ԽՍՀՄ-ում։

NEWSPRESS.am