Դավիթ Փախչանյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Փախչանյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Փախչանյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ։