ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Երևանն իրար ինչ-որ հարցեր ապացուցելու վա՞յր է սուպերմայրիկի կամ Ազիզյան հայրիկի համար

Երևանի քաղաքագլուխ, նախկին կարգին տղան եկած-չեկած քանդում է Երևանի սիրտը՝ «ազատագրում է» Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի շրջակա տարածքը, ընդ որում՝ ընտրողաբար։ 

Տեղյակ չէ՞ արդյոք Մարության Հայկը, թե Երևանում ծիլ ու ծաղիկ տնկելուց առաջ, ինչքան լուրջ ու անհետաձգելի խնդիրներ կան։ Իհարկե, տեղյակ է։

Հայկի վերածված Հայկոն մինչև ծառ ու թուփ տնկելը, թող զբաղվի Երևանի մահվան «Գազելներով» ու կես ժամը մեկ աշխատող ավտոբուսներով, կարմիր գծերով, կայանատեղիների բացակայությամբ, երբ Երևանում մեքենա կայանելու համար ժամեր են պահանջվում։ Թող զբաղվի գազալցակայաններով, որոնք կառուցելիս չեն պահպանել պատշաճ հեռավորությունը, որոնք տառացիորեն մահվան սպառնալիք են յուրաքանչյուր անցնողի ու առավել ևս բնակելի շենքերի բնակիչների համար։ Թող զբաղվի աղբահանությամբ ու քաղաքը ծխախոտի մնացորդներից ազատելով, թող զբաղվի մահվան վերելակներով, թող զբաղվի անտերության մատնված այգիներով, Աբովյան պուրակի բարեկարգմամբ, մայթեր ստեղծի Երևանի կենտրոնում ու ծայրամասերում, որ հետիոտնը ստիպված չլինի մեքենաներին զիջել կամ ճանապարհ խնդրել՝ վտանգելով կյանքը։ Թող աղբավայրերի հարցը լուծի։ Իսկ քանի՞ աշխատատեղ է բացել քաղաքապետարանը, որ հարյուրավոր մարդկանց թողնում է օրվա հացից կտրվելու սպառնալիքի առաջ։ Ուրեմն ինչո՞ւ է պետք Մարությանին աշխատանքները սկսել հենց այստեղից ու հենց քանդելուց։ 

Ինչպես վարչապետ Փաշինյանն է սիրում կրկնել, օդից կախված լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը կասկածներ է ունեցել Հայկ Մարությանի և Սերժ Սարգսյանի փեսա, նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ միմյանց հետ կապ ունենալու վերաբերյալ։ Բանն այն է, որ Մինասյանի հետ առնչվող «Արմենիա» հեռուստաընկերությունը վերջերս հաճախ է ցուցադրում Մարությանի մասնակցությամբ ֆիլմերը։ Հենց դա է Փաշինյանին կասկածի հիմք տվել։ Ու հիմա Հայկոն ամեն կերպ ջանք չի խնայում ապացուցելու իրեն քաղաքապետ կարգած Փաշինյանին ապացուցելու, որ ինքը կապ չունի Մինասյանի հետ ու կարող է հանգիստ խղճով քանդել նրա անվան հետ կապվող «Ջազզվե» սրճարանը։ Ի՞նչ է սա, եթե ոչ մանր արկածախնդրություն թե՛ Հայկոյի, թե՛ Փաշինյանի կողմից։ Արդյունքում այս պատմության մեջ «փուռն է գնում» քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ու անգործ ու անբիզնես մնացող, այդ և հարակից սրճարանների աշխատակիցները։ 

Միլիոնանոց քաղաքն իրար ինչ-որ հարցեր ապացուցելու վա՞յր է սուպերմայրիկի կամ Ազիզյան հայրիկի համար։ Իհարկե, ոչ։ Քաղաքապետ Հայկոն թող լուծի նախ վերը նշված հարցերը, հետո կանցնի թիթեռ նկարելուն։ Կամ էլ վերադառնա կինոաշխարհ ու հագնի իր կանացի կիսաշրջազգեստները․ դրանք ավելի պատիվ բերող են, քան ոստիկանների ծեծուջարդի միջոցով իրականացրած քանդման աշխատանքը։

Արիանա Հովսեփյան

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն