NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Ժամանակ». Արցախյան հարցի ներքաղաքական երեսը. Ինչ են քննարկել Փաշինյանն ու Բալասանյանը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի համար Արցախ այցելած Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև, այսպես ասած, ներքաղաքական թեմայով. մասնավորապես Արցախի նախագահի թեկնածուի հավակնորդ, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:

Ինչպես հայտնի է, Արցախի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու 2020 թվականին, եւ այդ իրադարձությունն անշուշտ կարեւոր է թե՛ ներարցախյան, թե՛ նաեւ Հայաստանի ներքաղաքական իրողությունների տեսանկյունից: Այդ հարցը հատկապես առանձնահատուկ նշանակություն է ստանում Հայաստանում թավշյա հեղափոխության, եւ միեւնույն ժամանակ արցախյան հարցում Հայաստանի իշխանության նոր քաղաքականության համատեքստում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը վարում է Արցախի սուբյեկտությունը բարձրացնելու քաղաքականություն: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է ձգտի չմիջամտել Արցախի իշխանության ձեւավորման գործընթացին: Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունը չի կարող իր հետաքրքրությունը չունենալ դրանում, եւ Երեւանի համար չի կարող միեւնույն լինել Արցախի ներքին քաղաքական գործընթացների տրամաբանությունը:

Որովհետեւ, ինչպես, օրինակ, Հայաստանի դատական համակարգում, չմիջամտելու դեպքում բավական շոշափելի է դառնում նախկին համակարգի ազդեցության հնարավորությունը: Իսկ այն, որ արցախյան գործընթացում կա Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր թեւերի շահագրգռությունների հանգամանքն ու նաեւ որոշակի ազդեցությունը, այդ թվում՝ Արցախի ներկայիս իշխանության տարբեր թեւերի հետ սերտ կապերի առումով, աներկբա է:

Ըստ այդմ ուրվագծվում է որոշակի հնարավոր հարաբերակցություն եւ հարցադրում՝ արդյո՞ք Արցախի նախագահի ընտրությունը Հայաստանի նախկին իշխող համակարգը կփորձի վերածել Հայաստանում տապալման կամ մերժման ռեւանշի, Արցախի իշխանության շահագրգիռ շրջանակների օգնությամբ օգտագործելով նաեւ այդ միջոցով եղած ազդեցությունն Արցախում: Թե՞ 2020 թվականի ընտրությունը Արցախի համար կօգտագործվի որպես թե՛ նոր Հայաստանին, թե՛ Հայաստանի արցախյան նոր քաղաքականությանն ու մոտեցումներին համարժեք արցախյան քաղաքական իրականություն եւ իշխանություն ձեւավորելու հնարավորություն:

Արդյո՞ք Փաշինյանի արցախյան այցի ընթացքում քննարկվել են այդօրինակ հարցեր, եւ արդյո՞ք եղել է Վիտալի Բալասանյանի հետ հանդիպում, ու ի՞նչ համատեքստում: Ի վերջո, հանդիպման փաստը ինքնին տարօրինակ լինել չի կարող, սակայն փաստն էլ ինքնին չի կարող նշանակել, որ քննարկվել է Բալասանյանին Երեւանի աջակցության հարցը:

Այն, որ Արցախի նախագահի գրեթե բոլոր թեկնածուները կփորձեն ամեն կերպ որևէ թել գտնել այսպես ասած՝ Երեւանի աջակցության մասին ակնարկներ անելու, կամ ամեն մի թելը այդպիսի աջակցության վկայության խողովակ ներկայացնելու առիթ կամ հնարավորություն, անկասկած է:

Եվ այստեղ ակնառու է, որ Երեւանը չպետք է թույլ տա այդպիսի շահարկումների առիթ, հատկապես երբ խոսքը վերաբերում է շրջանակների եւ գործիչների, որոնք ուղղակի ասոցացվում են Հայաստանի նախկին համակարգի հետ, անկախ, իհարկե, նրանց պատերազմական վաստակից: Վերջին հաշվով, ժամանակն է նաև այդ իմաստով տարբերակել մեկը մյուսից՝ քաղաքական ապագայի հարցերը հերոսական անցյալի վաստակից: Հայաստանում եւ Արցախում նախորդ շրջափուլի էական խնդիրների արմատներից մեկը եղել է նաև հենց այդ հասկացությունների անհարկի, իսկ հաճախ նաև մանիպուլյացիոն շաղախումը, որից պետք է ձերբազատվել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, հերոսական անցյալը դնելով իր տեղում, քաղաքական ապագայի հարցերը՝ իրենց: Այդ դեպքում ամեն ինչն իր տեղում ստանում է շատ ավելի մեծ էֆեկտիվություն հանրային ու պետական շահի, անվտանգության ու ապագայի համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում