Երևանի քաղաքապետարանը շարունակում է Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժումը (ֆոտո)
Այսօր՝ մարտի 15-ի առավոտյան, Երևանի քաղաքապետարանը շարունակում է Օպերայի հարակից տարածքի սրճարանների՝ երեկվանից սկսված ապամոնտաժման աշխատանքները:
Ավելի վաղ անդրադարձել ենք, որ Օպերայի տարածքից սրճարանները հանելու և տարածքը կանաչապատելու որոշումը առաջացրել էր սրճարանների աշխատողների դժգոհությունը: Վերջիններս երեկ ամեն կերպ պայքարում էին, որ սրճարանները չապամոնտաժվեն:
Ոստիկանական ուժի բիրտ կիրառմամբ ու քաշքշոցով Մաշտոցի պողոտա և Թումանյանի փողոց տեղափոխեցին ցուցարարներին, որտեղ տեղի ունեցան բախումներ:




Հիշեցնենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: