ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Մնացականյանն ու Լայչակը հանցավոր համագործակցության են եկել. Աշոտ Գրիգորյան

Օրերս Երևանում էր Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը, որը, ըստ Սլովակիայում Եվրոպական հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի, տվել է սկանդալային պատասխան հնչած հարցին, թե ինչու է կեղծվել Սլովակիայից Ադրբեջան առաքված մահաբեր զենքի լիցենզիան և վերջնական օգտագործողը՝ էնդյուզերը, գրվել է Իսրայել, այն դեպքում, երբ ռազմատեխնիկան ուղարկվել է Ադրբեջան։

Աշոտ Գրիգորյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում, հիշեցրեց իր հայտարարությունները, թե DANA ինքնագնաց հաուբիցներ առնվազն 65 ինքնաթիռով տասը ամսվա մեջ տեղափոխվել է Բրատիսլավիայից ոչ թե Իսրայել, այլ՝ Թել Ավիվով Բաքու: Թել Ավիվում ունեցել են ընդամենը 3-4 ժամանոց դադար, որի ընթացքում փոխվել են փաստաթղթերը:

«Հարցի շուրջ հսկայական աղմուկ բարձրացավ անցյալ տարի հոկտեմբերին Իսրայելում, որի արդյունքում հարուցվեց նաև քրեական գործ և պաշտպանության նախարար Լիբերմանը հրաժարական տվեց: Այս հարցը բարձրացվեց իմ կողմից 2007թ. դեռևս սեպտեմբերին, հոկտեմբերին, այնուհետև ես տարբեր հարցազրույցներում հայտարարեցի՝ իր նմանը չունեցող այս կեղծիքի մասին, որից հետո, ինչպես պարզվեց, ոչ մեկը չի պատրաստվում պատասխան տալու, դրանից հետո ես դիմեցի ԱԱԾ տնօրեն Վանեցյանին՝ պահանջելով հետաքննել գործը, որտեղ կա պետական դավաճանության հստակ կասկած:

Մենք դատի տվեցինք Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Սեյրանյանին, ՀՀ ԱԳՆ-ին՝ ի դեմ նախարարն Զոհրաբ Մնացականյանի»,- ասում է մեր զրուցակիցը և իր համոզմունքը հայտնում, որ բոլոր դատական որոշումները լինելու են ի վնաս իրենց և դրա համար արդեն մշակել են իրենց հաջորդ քայլերը:

Աշոտ Գրիգորյանը չափազանց հետաքրքիր և սկանդալային է համարում ԵԱՀԿ գործող նախագահ Լայչակի և Զոհրաբ Մնացականյանի համատեղ ասուլիսը, որտեղ, ըստ նրա, Լայչակն առանց աչք թարթելու և դիվանագետի համար բավականին ոչ վայել կերպով հայտարարեց, որ օգոստոսին իրենք համաձայնություն են եկել ՀՀ ԱԳՆ-ի հետ:

«Այսինքն՝ ո՞նց հասկանանք՝ հանցավոր համագործակցությո՞ւն, այսինքն՝ պարոն Լայչակը կիսվել է Մնացականյանի հե՞տ, թե ինչ-որ բան է առաջարկել իրեն: Ի՞նչ համաձայնության եք եկել, չէ՞ որ ԵԱՀԿ-ն այն մարմինն է, որը հետևում է՝ հանկարծ պատերազմող կողմերին զենք չվաճառվի և խստիվ արգելված է Եվրամիությունից Ադրբեջան զենքի առաքումը, առաջին պատասխանատուն դուք եք, պարո՛ն Լայչակ, և եթե այդ զենքն օգտագործվի մեր երկրի դեմ՝ Ձեր առաջին մեղսագործ ընկերը Զոհրաբ Մնացականյանն է»,- պնդում է Աշոտ Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը Զոհրաբ Մնացականյանի պատասխանը որակում է՝ կցկտուր, վախից խելքը կորցրած՝ ոչ դիվանագետի պատասխան: «Մնացականյանի խոսքից պարզ դարձավ, որ, այո, եղել է հանցավոր համագործակցություն, որի համար ինքը շնորհակալություն հայտնեց, փոխարենը բացատրություն տար, թե ինչպես իր հայրենիքի դեմ ապագայում կիրառվելիք սարսափելի զենքը հայտնվեց թշնամու մոտ: DANA մակնիշի զրահապատ մեքենաները, որոնց վրա դրված են հրթիռանետներ, 65 հատ համանման մահաբեր զենք հայտնվել է Բաքվի ձեռքին, որով կարող է ոչնչացնել Արցախը, քանի որ դրանք հզոր քարշակներ ունեն՝ 8 անիվներ, որոնք բոլորը քաշող են, այսինքն կարող են բարձրանալ ցանկացած բարձրունք և այնտեղից հրթիռանետել Արցախը, ինչպես նաև Հայաստանը: Ահա, նման խայտառակ պատասխաններով ավարտվեց 2 պարոնների ասուլիսը՝ բազմաթիվ հարցեր թողնելով մեզ վրա»,- ասաց նա: Զոհրաբ Մնացականյանի այս ելույթից հետո բնական հարց է ծագում. այս հարցում նման տարօրինակ վարք ցուցաբերած դիվանագետն ինչպե՞ս պիտի դիմակայի մեծ փորձ ուեցող և Արցախի հարցին լիովին տիրապետող մեր հակառակորդի՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարձակումներին:

Մեր այն հարցին, թե ինչ պետք է անի այսօր Հայաստանի կառավարությունը, կոնկրետ այս ամեն ինչի պատասխանատու Նիկոլ Փաշինյանը, Աշոտ Գրիգորյանն ասաց. «Անմիջապես պահանջի ԱԳՆ-ից հաշվետվություն, ետ կանչի դեսպանին և հաշիվ պահանջի: Կարճ ասած՝ այս սկանդալը սպասում է իր բացահայտմանը և, եթե վարչապետը համապատասխան լուծումներ չկարողանա տա՝ մենք, ամենայն հավանականությամբ, Եվրոպայում կբարձրացնենք այս հարցը բոլոր հնարավոր ատյաններում, որպեսզի առաջինը պատասխան տա Լայչակը և երկրորդը՝ Հայաստանի այն պատասխանատուները որոնք չեն կարողացել կանխել գործարքը անհասկանալի պատճառներով, իսկ պատճառների պարզաբանումը թողնում եմ միջազգային հետաքննիչ մարմինների վրա, որոնց մենք դիմելու ենք»: