Աշակերտները համաշխարհային դասադուլ են սկսել
Ավելի քան 100 երկրում հազարավոր աշակերտներ դասադուլ են սկսել, այդ թվում ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Իսրայելում:
Դասադուլավոր աշակերտները պաստառներով կոչ են արել ուշադրություն դարձնել կլիմայական փոփոխություններին: Աշակերտների համար օրինակ է ծառայել 16-ամյա Գրետա Տրունբերգը, ով նախորդ տարվանից ամեն ուրբաթ օր դասադուլ է անում՝ դուրս գալով իր երկրի խորհրդարանի առջև՝ կոչ անելով հետևել Փարիզյան համաձայնագրին և նվազեցնել վտանգավոր թափոնների արտանետումները:
Երիտասարդ ակտիվիստին շատ քաղաքական գործիչներ են աջակցում, նրան նույնիսկ հրավիրել էին ելույթ ունենալ ՄԱԿ-ի գագաթնաժողովին՝ կլիմայական փոփոխության թեմայով: