Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգովԼեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրելՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ ՄեսսիՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)Al Arabiya-ն հրապարակել է ԱՄՆ-Իրան 14 կետանոց համաձայնագրի պատճենըԱրա՛, Գագոյի մենակ թևը մեջքիցդ հաստ ա, դու կարա՞ս Գագո չոքացնես. Հակոբկոխյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի 2004-ի գործարքի հետ․ գործընթացում որևէ կրիմինալ չկա. ՕրբելյանՊարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈւՅՍ» հիմնադրամԱՄՆ-Իրան համաձայնագիրը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը. Վենս
Ո՞ւր են «թթու խոսք» ասողները. ՔՊ-ն զգում է ընդդիմության բացակայությունը
Ընդդիմադիրները վախկոտ են, հիասթափված եմ․ պաշտոնի սիրահար են՝ նրանք Նիկոլին հանո՞ղ են․ Հակոբկոխյան (տեսանյութ)Պաշտոնապես սկսվեց հայ–ամերիկյան «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից
Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքներ կմիավորվենՄայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակելՄայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ովՌոբերտ Քոչարյանի «ՍԷԿՏ»-ը փակելուց հետո՞ դախազությունը որոշեց «գործ կարել»․ հարց՝ դատախազին (տեսանյութ)Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունըԱշխատող հայրերը երեխայի ծնվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, իրավունք ունեն օգտվելու 5 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդից. Արսեն ԹորոսյանՄենք ընդդիմությանը ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ թող գան․ ՔՊ-ական պատգամավորԸնկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս․ ՔԿ
Վազող տողեր

Արցախում ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Մարտի 16-ին, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված սպառազինության և տեխնիկայի վիճակին և ոլորտի աշխատանքների կազմակերպման հետագա բարելավման ուղիներին:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Ռազմական խորհրդի աշխատանքներին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարները, բնագավառի հետ առնչվող զինվորական պաշտոնյաներ:

Ներածական խոսքում ներկայացնելով օրվա աշխատակարգը, բանակի հրամանատարը անդրադարձել է նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին, մասնավորապես նշելով, որ դրանց հաջողությամբ դիմագրավելու համար անհրաժեշտ է ռազմական տեխնիկան ու սպառազինությունը մշտապես պահել մարտունակ վիճակում և շարունակ կատարելագործել սպասարկման ու շահագործման մակարդակը:

Բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանը ծավալուն անդրադարձ է կատարել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, տեխնիկական սպասարկման, նորոգման ու հաշվառման, տեսադիտարկման համակարգերի վիճակին, առկա խնդիրներին ու ներկայացրել բարելավման ուղիները:

Այնուհետև ըստ առանձին ուղղությունների հնչել են հաշվետու զեկույցներ, որոնք վերաբերում էին տարբեր զորատեսակներում սպառազինության ու ռազմական տեխնիկայի վիճակին, միավորումներում և զորամասերում` նշված ոլորտի կազմակերպման աշխատանքներին, մարտական հերթապահությունում և մշտական տեղակայման վայրերում առկա զինամթերքի պահպանման, հաշվառման և գործընթացի վերահսկողության հարցերին, տեսադիտարկման համակարգերի վիճակին և հարակից այլ թեմաների:

Ընդհանրացնելով ելույթների, վերլուծական զեկույցների և քննարկումների արդյունքները, ՊԲ-ի հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հիմնական խնդիրների վրա, որոնց կարևորությունը ընդգծվել է խորհրդի նիստի ընթացքում և հանձնարարել է համապատասխան պաշտոնատար անձանց, հետագա ծառայության ժամանակ հաշվի առնել բանակի հրամանատարության մոտեցումներն ու ռազմական խորհրդի որոշման դրույթները: