«Ժողովուրդ, ձեզ ասե՞լ են, որ գործազուրկ եք դառնալու». բողոքի ակցիա կառավարության դիմաց. դարձյալ «դըմփ-դըմփ-հու»
«Մհեր Գրիգորյան, իջիր...». այս վանկարկումներով ու պաստառներով կառավարության շենքի դիմաց են հավաքվել գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ու գրավատների աշխատողները՝ պահանջելով վարչապետի տեղակալի հետ հանդիպում:
Նրանք վստահեցնում են, որ կառավարության նոր որոշումն իրենց սպառնում է գործազրկության: Ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների՝ նախատեսվում է ավելացնել տուրքերը:
Այս դժգոհության ալիքն սկսվեց մարտի 11-ին: Այդ օրը, թեև նրանց հանդիպեցին, սակայն հարցին լուծում չի տրվել մինչ օրս:
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս ակցիան ուղեկցվեց հեղափոխության խորհրդանիշ դարձած «դըմփ-դըմփ-հու»-ով:
«Ոչ լիմոնադի թանկացմանը», «խոշոր բիզնեսի կառավարություն». այս և համանման գրառումներով պաստառներով այս պահին ակցիայի մասնակիցներն սպասում են, որ վարչապետի տեղակալն իջնի ու հանդիպի իրենց: