Փաշինյանն ասաց, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չէ
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական հետապնդում սկսելու որոշումը վարչապետը չի կայացնում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նկատեց, որ իրեն շատ հաճախ են հարց ուղղում, թե ինչու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նստած չէ։
«Հաճախ հարց ա հնչում՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չի: Ու էդ հարցն ինձ ա ուղղված: Ես չեմ որոշում՝ ով նստի, ով՝ չէ. քրեական գործի նախաքննությունն ա դա որոշում: Եթե պարզվի, որ ինչ-որ մեկը պիտի նստի, կնստի, եթե պարզվի՝ չպետք է նստի, չի նստի»,– ասաց նա։