Սպանություն Երևանում. 29-ամյա երիտասարդի սրտին մի քանի հարված են հասցրել. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի Թիվ 1 Հերացու անվան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Համբարձում Եզեկյանն է:
Որոշ ժամանակ անց վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: