ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Նրբերանգները՝ երկրորդ պլանում

Հովհաննես Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վարչապետի ասուլիսի սևն ու սպիտակը․
—
Պատանեկության տարիներին իմ վրա ահռելի ազդեցություն ունեին սյուրռեալիստները։ Անդրե Բրետոնի սյուրռեալիզմի մանիֆեստը սահմանադրության պես բան էր։ Լուիս Բունյուելի դատողությունները՝ ավետարանական ճշմարտություն։ Շատ բան է փոխվել, բայց Բունյուելի միտքն այն մասին, որ «Սյուրռալիստները նրանք են, ովքեր հստակ տարանջատում են սևն ու սպիտակը» մինչև հիմա ինձ համար առաջնային է։ Նրբերանգները՝ երկրորդ պլանում։

***
Վարչապետի չորսուկես ժամ տևած ասուլիսի սպիտակ հատվածը ընտանիքի մասին էր։ Այն մասին, որ ընտանիքն իր հետ է եղել ամենածանր օրերին, պատճառ չի տեսնում, ինչու պետք է տարանջատվի ընտանիքից հիմա։ Մեկնաբանությունները, նրբերանգները, տարընթերցումները կարող են շատ լինել։ Այս ասածում կարելի է թաքուն ինքնախոստովանանք կարդալ այն մասին, որ հիմա, այսօր, ասուլիսի պահին էլ, Նիկոլի դժվար, ծանր օրերն են, իսկ ինքը սովոր է ծանր օրերին ունենալ ընտանիքը իր կողքին, ապավինել այդ անդավաճան ուժի աջակցությանը։ Իսկ կարելի է պատանեկան ընդվզում տեսնել՝ որ հիմա կարող է իրեն փոքր զվարճություններ թույլ տալ, արտոնություններ, որոնք ամրագրված են սահմանադրությամբ, ու ինչու ինքը չպետք է վերադարձնի իր ուղիղ խնամքի տակ գտնվողներին՝ նրանց կողմից իրեն տրված սիրո ու զոհողությունների ահռելի չափաբաժնի մի փոքր մասը։

Մեկնաբանությունները շատ են, բայց էությունը մեկն է՝ ես ինքս էլ ընտանիքի մարդ եմ ու անսահման նվիրված եմ ընտանեկան արժեքներին։ Առողջ ընտանիքը մեզ՝ հայերիս համար, ամեն ինչից բարձր է։ Հենց ընտանեկան կայուն արժեքներն են, որ մեզ պահել են այս աշխարհի վրա։ Կասկած չունեմ։ Մենք՝ հայերս, ոչ միայն հատուկ վերաբերմունք ունենք առ ընտանիք, այլև հատուկ սեր ենք տածում ցանկացած օտարի հանդեպ, ով մեզ պես ունի այդ հարգանքը։ Նաև ակնհայտորեն չենք վստահում այն մարդկանց, ում համար ընտանիքը արժեք չունի։ Վարչապետի կողմից ընտանիքին իր նվիրվածության, գուցե «ոչ դիվանագիտական» բարձրաձայնումը ինձ համար ասուլիսի ամենասպիտակ հատվածն էր։

***
Ասուլիսի ամենասև դրվագը Փաշինյանի պնդումն էր, որ հեղափոխական կառավարությունը չունի տապալված ոլորտ և չկա որևէ պետական ծառայող, որը տապալել է իրեն վստահված աշխատանքը։ Ես չեմ հիշում դեպք, երբ անկախ Հայաստանի որևէ կառավարություն հայտարարեր հակառակը։ Ոլորտը տապալելու հստակ չափորոշիչների բացակայության պայմաններում, (այդպիսիքի գոյության անհեթեթության պատճառով) դժվար է միանշանակ պնդել՝ այս ոլորտը տապալել ենք կամ չենք տապալել։ Բայց ես վերադառնում եմ սյուրռելիստներին և, սևն ու սպիտակը իրարից տարանջատելով, ուզում եմ տեղեկացնել, որ ո՛չ, պարոն վարչապետ, այդպես չէ։ Կառավարությունը ամբողջությամբ տապալել է մի ոլորտ, որը մեր ազգային նույնականացման, մեր ինքնության համար արմատական նշանակություն ունի։ Դա մշակույթն է։ Կառավարությունը տապալել է այդ ոլորտի կառավարումը, նույնիսկ չեմ էլ ուզում անուն առ անուն նշել, թե ո՛ր պետական ծառայողների շնորհիվ, և այդ պետական ծառայողների ո՛ր գործողությունների արդյունքում։

Կառավարությունը տապալել է մշակույթի կառավարումը, այն հիմա կոլափսի մեջ է ու որքան վեհ է ընտանիքի հանդեպ սիրո Ձեր խոստովանությունը, նույնքան վտանգավոր է այդ ակնհայտ տապալման պարտակումը»: